670 դիտում
12:05 28-10-2020
Հայերը նոր արշավով SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի հետ գործարքը. TechCrunch
Տեխնոաշխարհում հայտնի TechCrunch պարբերականն անդրադարձել է աշխարհի տարբեր ծայրերից հայերի՝ SpaceX- ին ուղղված էլեկտրոնային նամակների արշավին. SpaceX-ի աշխատակիցների էլեկտրոնային փոստերը հեղեղվել են նամակներով` կոչ անելով ընկերությանը չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ կնքած գործարքը՝ դրանով իսկ չօգտնելով Էրդողանի ռեժիմին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ TechCrunch-ի հոդվածում նշվում է, որ մտահոգությունները հիմնավորված են, և էլփոստով զանգվածային հաղորդագրությունների մեթոդը զարմանալիորեն արդյունավետ է:
Նամակներ ուղարկողները նշել են, որ իրենք աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչ են կամ կանգնած են հայերի կողքին, որոնք տուժել են Թուրքիայի նախագահ Էրդողանի ավտորիտար կառավարման և տարածաշրջանում ունեցած ազդեցության պատճառով:
SpaceX- ը նախատեսում է առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում գործարկել թուրքական Turksat-5A արբանյակը, որն աշխատելու է Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի համար։
Նշվել է, որ շատ երկրներ և կառավարություններ դատապարտել են Թուրքիայի պահվածքը, և որոշ ընկերություններ դադարեցրել են գործարքները կառավարության հետ: TechCrunch-ը հարց է առաջ քաշել՝ SpaceX- ը կմիանա՞ նրանց:
Հայերի ակցիային անդրադարձել են հեղինակավոր ԶԼՄ-ներ և լրատվական ագրեգատորներ։
Նմանատիպ նյութեր
796 դիտում
20:30 14-06-2024
Մխիթար Հայրապետյանը SpaceX-ի հետ համագործակցության հարցեր է քննարկել
1033 դիտում
16:49 20-06-2014
SpaceX ընկերությունը կկարողանա մարդկանց Մարս ուղարկել 10-12 տարի անց
Այս բաժնից
487 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1630 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
526 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը