3913 դիտում
16:40 28-10-2020
Մահացել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանը
Երևանում այսօր՝ հոկտեմբերի 28–ին մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը։ Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն է։
Նա թոռը՝ Դավիթ Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է պապիկի հետ համատեղ լուսանկար և գրառում արել. «Հավերժ կսիրեմ քեզ, հանգչիր խաղաղությամբ իմ սիրելի պապիկ»։
Հիշեցնենք, որ նրա որդին՝ Վահրամ Ավետիսյանը,վերջերս կառավարության կողմից առաջադրվել էր ՍԴ դատավորի թեկանծու, սակայն ավելի ուշ հանել էր թեկնածությունը:
Ծնվել է 1951 թվականին Ապարանի շրջանի Զովունի գյուղում։
1978 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1985 թվականից մինչև 1989 թվականը հեռակայել է Տաշքենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում։
1974 թվականից մինչև 1978 թվականը հանդիսասցել է ՀԼԿԵՄ Նաիրիի շրջկոմի առաջին քարտուղար։
1980 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է ՀԿԿ Նաիրիի շրջկոմի բաժնի վարիչ։
1982 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Նաիրիի շրջանի ժողդատարանի դատավոր։
1991 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։
1998 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
2008 –2016թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը:
1998 թվականից մինչև 2005 թվականն եղել է Արդարադատության խորհրդի անդամ:
2003 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ դատավորների միության փոխնախագահ:
Ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում:
Հեղինակ է 5 մենագրությունների և գիտական 12 հոդվածների:
ՀՀ Նախագահի կողմից Դավիթ Ավետիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
2013 թվականի հունիսի 29-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Նմանատիպ նյութեր
10033 դիտում
13:02 09-09-2016
Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերժիկ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ
5757 դիտում
16:44 17-10-2021
Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը
Այս բաժնից
955 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
979 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»