211652_close_icon
views-count685 դիտում article-date 23:22 28-10-2020

Մարդասիրական առաքելություն իրականացնող ԱԻՊԾ աշխատակիցների նոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. Արցախի մարդու իրավունքների պաշտպան

Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի այսօրվա հրթիռակոծության հետևանքով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցներ Գեղամ Գրիգորյանը, Կարոտ Բաղրյանը և Հարութ Ապրեսյանը մարդասիրական առաքելություն իրականացնելիս ստացել են մարմնական վնասվածքներ: Նախնական տեղեկություններով՝ վնասվածքները հասցվել են կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռի պայթյունից: Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և հաստատությունների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը առանց կաշկանդվելու իրականացնում է պատերազմական ծանրագույն հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը թիրախավորել էր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, որի հետևանքով հումանիտար գործառույթ իրականացնող մարմնի 1 աշխատակից զոհվել է, իսկ 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ:

Նմանատիպ նյութեր