211652_close_icon

Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են. Արծրուն Հովհաննիսյան. Factor.am

views-count22905 դիտում article-date 15:47 30-10-2020
Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են։ Այս մասին [url=https://factor.am/302604.html]Factor.am[/url]-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Բայց ասել, թե թշնամին դա չի փորձի ուժի կուտակմամբ նորից կրկնել՝ սխալ կլինի»,- նշեց նա։ Անդրադառնալով հայկական ՀՕՊ համակարգերի բարելավմանը՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վերջերս «Բայրաքթարների» խոցումներն ի ցույց են դնում հայկական ՀՕՊ համակարգերի բարելավումը. «Բացի այդ՝ մենք տիրապետում ենք մի այնպիսի ռեսուրսի, որը չի ենթարկվում ոչ մի մաթեմատիկական հաշվարկի․ դա կամային ու նյարդային ռեսուրսն է։ Ադրբեջանի հրոսակախմբերն, իրենց միջազգային ահաբեկիչներով հանդերձ, պարազիտի նման մեծ հաջողությունների են սպասում՝ ամեն տապալումից հետո»։

Նմանատիպ նյութեր