15058 դիտում
10:06 01-11-2020
Թուրքիան տարածաշրջանում ունի կայսերական հակումներ. Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հեռարձակված հարցազրույցում մեղադրել է Թուրքիային ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների նկատմամբ «ռազմատենչ» դիրքորոշում որդեգրելու մեջ ՝ ասելով, որ լարվածությունը կարող է թուլանալ, եթե իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարգանք ցուցաբերի և ստեր չտարածի, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5643320.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
«Թուրքիան ռազմատենչ վերաբերմունք ունի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների նկատմամբ», - ասել է Մակրոնը «Ալ-Ջազիրա» -ին տված հարցազրույցում` դատապարտելով Թուրքիայի պահվածքը Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովում:
Նրա խոսքերով, Ֆրանսիան ցանկանում է, որ ամեն ինչ «հանդարտվի»: Բայց որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է, որ «Թուրքիայի նախագահը հարգի Ֆրանսիային, հարգի Եվրամիությունը, հարգի նրա արժեքները, ստեր չտարածի և չխոսի վիրավորանքների լեզվով»:
Մակրոնը նաեւ ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և առաջարկել օգնություն Ֆրանսիայից:
Ֆրանսիայի նախագահը ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար «անակնկալ և ագրեսիա» է համարում Թուրքիայի միջամտությունը Սիրիայում: Նրա խոսքերով, Անկարան չի հարգել զենքի բեռնարգելքի մասին որոշումը Լիբիայում եւ ագրեսիվ գործողություններ է իրականացրել Միջերկրական ծովի արևելքում:
«Ես շեշտում եմ, որ Թուրքիան տարածաշրջանում ունի կայսերական հակումներ, և կարծում եմ, որ այդ կայսերական հակումները իրենցից լավ բան չեն ներկայացնում տարածաշրջանի կայունության համար: Այսքանը եւ վերջ», ասել է Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ, ինչն իր գագաթնակետին հասավ անցյալ շաբաթ, երբ Էրդողանը կասկածի տակ առավ Մակրոնի հոգեկան առողջությունը:
Ֆրանսիան դրան պատասխանեց Անկարայում իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու խիստ ու անսովոր քայլով:
Նմանատիպ նյութեր
4037 դիտում
10:05 03-04-2018
Հեծանվով աշխատանքի գնացող փոխնախարարն այլ «հակումներ» էլ ունի. «Հայկական ժամանակ»
11633 դիտում
20:59 10-06-2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն. Զիդանը խելամիտ վարվեց, որ հեռացավ «Ռեալից»
6021 դիտում
21:20 11-10-2018
Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Էմանուել Մակրոն
Այս բաժնից
856 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
838 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
799 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար