211652_close_icon
views-count45943 դիտում article-date 13:08 01-11-2020

«Նայում էի հայ երեխաների՝ ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, և ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել»․ Սարիկ Անդրեասյանը՝ Վլադիմիր Զելենսկուն

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Արցախում պատերազմի առաջին իսկ օրվանից անկեղծորեն անհանգստանում է հայ ազգի համար։ Անդրեասյանը գրեթե ամեն օր անդրադառնում է հակամարտության թեմային։ Օրեր առաջ նա բաց նամակ էր ուղղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իսկ այսօր նա դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկուն։ Սարիկ Անդրեասյանը հրապարակել է համատեղ լուսանկարներ, որոնց կից գրել է․ «Ողջույն, Վովա @zelenskiy_official։ Այս լուսանկարներն արդեն մոտ տասը տարեկան են: Հիշում եմ, թե ինչպես հանդիպեցի քեզ եւ ասացի, որ շատ եմ ուզում խաղաս իմ ֆիլմում, եւ ես անասելի երջանիկ էի, երբ դու համաձայնվեցիր։ Հիշում եմ, թե ինչպես էին պրոդյուսերներն ամենատարբեր մեթոդներով փորձում իրենց մշակութային երեւակայությունները ներդնել իմ ֆիլմում, եւ դու հնարավորինս պաշտպանում էիր ինձ, հիշում եմ՝ ինչպես Կիեւում քեզ ցույց տվեցի մոնտաժի առաջին տարբերակը, եւ դու միշտ արդար ու ազնիվ էիր, հիշում եմ՝ ինչպես մի անգամ հյուրընկալվեցի քո տանը եւ քո հիանալի կինը մեզ համար թեյ պատրաստեց։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ սրճարանում մեր հայտնի դերասանուհիներից մեկը կոպտեց մատուցողին, իսկ դու կանգնեցրիր նրան եւ ասացիր․ «Քաղաքավարի եղիր, նա մարդ է»։ Ես հիշում եմ, թե ինչպես մենք հանդիպեցինք Սանկտ Պետերբուրգի կինոշուկայում եւ միմյանց շնորհավորեցինք երեխաների ծննդյան կապակցությամբ, եւ նույնիսկ պարզվեց, որ մենք մեր տղաներին նույն անունով ենք կոչել՝ Մարկ: Ես միշտ հպարտացել եմ, որ իմ կյանքի որոշ ժամանակահատվածում քո ընկերն էի եւ բոլոր հարցազրույցներում միշտ ասում էի, որ դու մեծ սրտով մարդ ես: Իսկ երեկ ես նայում էի հայ երեխաների՝ ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, եւ ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել մեր հարեւաններին՝ նրանց հետ բարեկամությունն ամրապնդելու համար: Ես կցանկանայի քեզ ասել՝ «քաղաքավարի եղիր. նա մարդ է», բայց, ըստ ամենայնի, երբ նստում եք այդ «աթոռներին» դառնում եք սրիկաներ եւ մարդկայինն ու լավը թողնում եք անցյալում: Ես Կալիֆոռնիայից մինչեւ Մոսկվա շատ ուկրաինացի ընկերներ ունեմ, բայց ես եւ իմ ժողովուրդը չենք կարող բարեկամություն անել մեկի հետ, ում ձեռքերն արյունոտ են: Եվ, քանի որ նման պատմություն կա․ ուզում եմ ասել, որ Ղրիմը մերն է»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

View this post on Instagram

Вова, привет @zelenskiy_official ! Этим фотографиям уже около десяти лет! Я помню, как встретился с тобой и сказал, что очень хочу чтобы ты играл в моем фильме и я был невероятно счастлив, когда ты согласился. Помню, как продюсеры различными методами пытались вставить свои околокультурные фантазии в мой фильм и ты максимально меня защищал, помню как я показывал тебе первый вариант монтажа в Киеве и ты был всегда справедлив и честен, помню как был у тебя дома в гостях и твоя замечательная жена готовила нам чай, помню, как однажды в кафе одна из наших известных актрис позволила себе грубо обратиться к официанту и ты осёк ее и сказал «будь вежлива - это человек», помню как мы увиделись в Санкт-Петербурге на кинорынке и поздравили друг друга с рождением детей и даже выяснилось, что мы назвали своих мальчиков одинаковыми именами Марк. Я всегда гордился тем, что какой-то промежуток своей жизни я был твоим другом и всегда во всех интервью говорил, что ты человек с большим сердцем. А вчера я смотрел на обожженные тела армянских детей от фосфорной бомбы и как выяснилось - это ты их продал нашим соседям, чтобы закрепить свою дружбу с ними. Я бы хотел сказать тебе «будь вежлив - это человек», но видимо когда вы садитесь на эти «стулья», то все становитесь гондонами и все человеческое и доброе вы оставляете где-то в прошлом. У меня много друзей украинцев от Калифорнии до Москвы, но я и мой народ не могут гордиться дружбой с тем у кого руки в крови. И раз уж такая история хотел бы сказать, что КРЫМ НАШ. #армения #арцах #stopazerbaijansaggression #stopaliyev

A post shared by Sarik Andreasyan (@sarik_andreasyan) on

Նմանատիպ նյութեր