52304 դիտում
12:08 02-11-2020
Ռազմի դաշտում նահատակված 18-ամյա Նարեկը իր զինակից ընկերների հետ մի քանի ժամ պայքար է մղել թշնամու դեմ՝ անառիկ պահելով իրենց վստահված դիրքը. թշնամին, ունենալով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
18-ամյա Նարեկ Շաքարյանը, ով զինվորական ծառայության էր անցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում, երդմնակալությունից հետո իր զինակից ընկերների հետ միշտ առաջնագծում էր լինում՝ անառիկ պահելով իրեն վստահված դիրքերը։
Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Նարեկը իր 3 զինակիցների հետ Մատաղիսի ամենաթեժ պոստերից մեկն էր պահում։ Կենաց-մահու պայքար տալով՝ կարողացել են 4 հոգով հետ շպրտել ոսոխին, ով ունենում է նաև մարդկային կորուստներ։
Ցավոք, դիրքը պահելու ժամանակ հակառակորդը «Գրադից» հրթիռակոծում է Նարեկի ու նրա զինակից ընկերների պահած պոստը, ինչը դառնում է 4 առյուծ զինվորների մահվան պատճառ։
Նարեկն Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ էր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+