57495 դիտում
14:38 27-11-2020
Շիրակի մարզի Կամո գյուղի բնակիչ 21-ամյա Դավիթ Պետրոսյանը իր զինակից ընկերների հետ անառիկ է պահել իրենց վստահված դիրքերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շիրակի մարզի Կամո գյուղի բնակիչ 21-ամյա Դավիթ Պետրոսյանը, ով թուրք-ադրբեջանական սանձազերծած պատերազմի առաջին օրերից մեկնել էր առաջնագիծ, իր զինակից ընկերների հետ անառիկ է պահել իրեն վստահված դիրքերը։
Նրա մասին համագյուղացիներն ասում են․ «Դավիթը մեր հզոր տղերքից մեկն է, ում հաջողվել է մեծ թվով թշնամի ոչնչացնել և ոչ միայն։ Իր կյանքը հազար անգամ վտանգի ենթարկելով, կատարել է բազմաթիվ բարդ մարտական առաջադրանքներ։ Պատերազմի սկսած օրից ի վեր, որպես կամավոր, մեկնել է դիրքեր։ Դավիթի եղբայրը՝ Մամիկոն Պետրոսյանը, նույնպես այս օրերին եղել է մարտի դաշտում, վիրավորում է ստացել, սակայն, բարեբախտաբար, փրկվել է, հիմա վիճակը կայուն է։ Ինձ համար հաղթած են այսպիսի ընտանիքների արժանի զավակները, ովքեր չեն լքել դիրքերը և մինչև վերջին շունչը պատրաստ են եղել կռվելու։ Ինձ համար հաղթանակը նրանց անուն ազգանունն է։ Ինձ համար հաղթանակը նրանց բազկի ուժն է։ Ինձ համար հաղթանակը նրանց մոր հաղթած աղոթքն է»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+