41208 դիտում
20:42 06-01-2021
Ձեզ բացակա չենք դնի. 18-ամյա և 22-ամյա զինվորները նահատակվեցին մինչև ատամները զինված թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ պայքարում՝ անառիկ պահելով իրենց վստահված դիրքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
18-ամյա Գոռ Սարկիսյանը, ով մանկուց զբաղվել էր սամբո և ձյուդո մարզաձևերով, մի շարք միջազգային մրցաշարերի մասնակցելով, հաղթանակներ է նվաճել:
Նա սամբո և ձյուդո երիտասարդական մարզաձևի երիտասարդական հավաքականի անդամ էր:
Դեռ մանուկ հասակից երազում էր ու նպատակ էր դրել, որ պետք է դառնա Եվրոպայի և աշխարհի չեմպիոն:
Բանակ զորակոչվելուց առաջ էլ ասում էր. «Հայրենիքի հանդեպ պարտքս կատարելուց հետո զորացրվելու եմ ու շարունակեմ մարզումներս»:
Արմատներով Արցախից էր: Հպարտությամբ էր հիշում ծնողների պատմած պատմությունները Արցախ աշխարհի մասին: Ինքն էլ այդ ամենը փոխանցում էր ընկերներին:
Երբ բանակ էր գնում, ասում էր. «Գնալու եմ հերոսանամ ու էդ ժամանակ ինչպես սպորտում եք անունս լսել, այնպես էլ ծառայության ժամանակ եք լսելու: Մինչ զորակոչվելը՝ ավագ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, սակայն հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար տարեկետում է վերցրել ու զորակոչվել բանակ:
Մեկ ամսվա ծառայող էր Արցախում, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, երբ թուրք-ադրբեջանական, հետո նաև նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախ աշխարհի վրա, Գոռը իր բազմաթիվ զինակից ընկերների հետ առաջնագծում էր: Բազմաթիվ հերոս տղաների հետ կենացմահու պայքար էին տալիս թշնամու դեմ:
«Ցավոք, հոկտեմբերի 18-ին Գոռը Մարտակերտում մարտական առաջադրանքը կատարելիս նահատակվեց ու հիմա մենք նրա հասակակից ընկերներս, հպարտանում ենք, որ ճանաչել ենք Գոռին, որ նրա հետ ճանապարհ ենք անցել: Մենք նրան բացակա չենք դնի»:
Շիրակի մարզի Շիրակ գյուղի բնակիչ, 22-ամյա Կառլեն Առաքելյանը ծառայության է մեկնել «Ես եմ» ծրագրով:
Նախնական ծառայությունն անցել է Արցախի Հանրապետության Մարտունի 3 զորամասում ու, երբ սկսվել է պատերազմը, նա բազմաթիվ զինվորների ու սպաների հետ տեղափոխվել է Ասկերան, հետո՝ Հադրութ, որտեղ օրեր շարունակ թեժ պայքար են մղել մինչև ատամները զինված թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ:
Վերջին անգամ Կառլենը մոր հետ հեռախոսազրույց է ունեցել հոկտեմբերի 10-ին և մորն ասել է. «Մամ ջան, ամեն ինչ լավ է լինելու: Հատուկ առաջադրանք կատարելու համար ներկայացրել են հատուկ խրախուսանքի, մեդալ են տալու: Անպայման հաղթելու ենք, քանի որ մեր պայքարն արդար է, մենք պայքարում ենք մեր հողն ու ջուրը, մեր ընտանիքները արտաքին թշնամուց պաշտպանելու համար»:
Կառլենը հետո պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Իր զինակից ընկերների հետ հակառակորդի դիրքեր է գրավել՝ մեծ քանակությամբ զենք-զինամթերք մինչև ատամները զինված թշնամու կենդանի ուժի ոչնչացման համար:
Տևական ժամանակ՝ մոտ 56 օր, նա համարվել է անհետ կորած՝ ամբողջ վաշտի հետ միասին: Չարաբաստիկ հոկտեմբերի 11-ին մարտական առաջադրանք կատարելիս Կ. Առաքելյանը նույնպես զոհվել է:
[b]
18-ամյա հերս Գոռ Սարկիսյանն է [/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0260216001609954941856089.jpg[/img]
[b]22-ամյա հերոս Կառլեն Առաքելյանն է [/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0420468001609954967751344.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
67492 դիտում
20:04 04-12-2020
Քեզ բացակա չենք դնի. թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ հայ տղամարդուն վայել՝ պայքարեցիր մինչև վերջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ