211652_close_icon
views-count4212 դիտում article-date 22:31 02-11-2020

Հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավի ուղղություններով հարձակման փորձեր են եղել. Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք. Ա. Հովհաննիսյան. Ուղիղ

Ինչ իրավիճակ է սահմանին. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ուղիղ Անցած գիշերվա ընթացքում Արցախի հյուսիս-արևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձ, որոնք տապալվել են։ Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։ Վաղ առավոտյան հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկվել սահմանագոտու այլ հատվածներում. հյուսիսում՝ Մարտակերտի, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավային հատվածում` տարբեր ուղղություններով։ Այսօրվա հարձակումները իրենց ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։ Բոլոր ուղղություններում Ադրբեջանի հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ Մարտունու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ։ Այս պահին մարտերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններոց տապալվել են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։ Այդ թվում` Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է։ Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են։ Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/02/Live/3433185]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր