11128 դիտում
08:52 04-11-2020
Ի՞նչ կփոխվի Հայաստանի համար ԱՄՆ-ում Թրամփի կամ Բայդենի ընտրվելու դեպքում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱՄՆ-ն այսօր նախագահ է ընտրում։ Սպիտակ տանը առաջիկա չորս տարում տանտեր լինելու համար պայքարում են Հանրապետական կուսակցությունից գործող նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ դեմոկրատներից՝ Ջոզեֆ Բայդենը։ Բացի այդ, ընտրվելու են նաև 35 սենատոր, 435 կոնգրեսական, 13 նահանգապետ, տարածքային և տեղական իշխանության ներկայացուցիչներ։
Բոլոր մասնագետները պնդում են՝ Բայդենը կհաղթի մեծ առավելությամբ։ Ներդրողների ու վերլուծաբանների կարծիքով՝ դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն կխստացնի վերաբերմունքը Անկարայի հանդեպ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտաքին ռազմական միջամտությունների և Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պատճառով։ ԱՄՆ-ում Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու առաջարկներ արվել էին դեռ այն ժամանակ, երբ Անկարան, անտեսելով արևմտյան դաշնակիցների հորդորները, ձեռք բերեց ռուսական S-400 հրթիռային համակարգեր, ինչը, Վաշինգտոնի գնահատմամբ, սպառնալիք է ՆԱՏՕ-ի անվտանգությանը։
Անցած շաբաթ առաջատար հանրապետական ու դեմոկրատական սենատորները կրկին կոչ արեցին Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանել, երբ Թուրքիան առաջին անգամ փորձարկեց ռուսական հրթիռները՝ առաջացնելով Պենտագոնի ու Պետդեպարտամենտի վրդովմունքը։
Վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում կարող է սառնություն առաջանալ, եթե նոյեմբերի 3-ին հաղթի Բայդենը։ Դեռ անցած դեկտեմբերին նա խոսել էր ավտոկրատ Էրդողանի հանդեպ նոր մոտեցում որդեգրելու օգտին՝ անհանգստություն հայտնելով Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցության կապակցությամբ։ Լոս Անջելեսում անկախ հետազոտական EM ընկերության նախագահ Բլեզ Անթինն էլ նշում է, որ, այնուամենայնիվ, Բայդենի դեպքում Սպիտակ տան կապը Էրդողանի հետ, ամենայն հավանականությամբ, ավելի թույլ կլինի։ Միաժամանակ նա նշել է, որ Էրդողանը պրագմատիկ մարդ է և նման զարգացումների դեպքում կփորձի որոշ պտույտներ կատարել։ Իսկ ի՞նչ փոփոխություն կարող է լինել ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո Հայաստանի համար:
Այս առնչությամբ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է. «Թրամփի վերընտրվելու պարագայում ոչ մի էական փոփոխություններ չեն լինի։ Կշարունակվի այն գիծը, որը լավագույն դեպքում Ռոբերտ Օ՛Բրայենի հայամետ հայտարարությունների տեսքն ունեցավ։ Բայդենի ընտրության պարագայում լուրջ և ծանր ճնշում կսկսի կիրառվել Թուրքիայի վրա, կարող է կրճատվել Ադրբեջանի հետ համագործակցության և օգնության ծավալը, որ ավանդաբար Ադրբեջանին և Հայաստանին է տրվել։
Կսկսվի արդեն իրական մրցավազք Հարավային Կովկասում` ի հակադրություն արդեն Թուրքիային անցած Ադրբեջանի, շահելու համար Հայաստանի սիրտը։ Այդ առումով Բայդենը ոչ միայն ԱՄՆ համար միակ ընդունելի թեկնածուն է, այլև Հայաստանի»։
Այսպիսով, Հայաստանին մնում է սպասել ընտրությունների արդյունքներին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2700 դիտում
12:19 09-08-2016
Նախագահ ընտրվելու ընտրվելու դեպքում Ջոն Քերրին կզրկվի պետքարտուղարի պաշտոնից. Politico
1201 դիտում
20:45 23-07-2024
Նեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Բայդենի, Հարիսի և, հնարավոր է, Թրամփի հետ
1372 դիտում
10:08 09-07-2015
ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում Ջեբ Բուշը կփակի Կուբայում ԱՄՆ դեսպանատունը
Այս բաժնից
1462 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1495 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1849 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»