211652_close_icon
views-count1653 դիտում article-date 10:10 04-11-2020

Պատերազմական այս օրերին մեր ֆինանսական համակարգը կայուն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Յուրաքանչյուր ռազմական գործողություն ազդեցություն է թողնում երկրի տնտեսության և, հատկապես, ֆինանսական համակարգի վրա: Եվ, սովորաբար, արժեզրկվում է տվյալ երկրի ազգային արժույթը, քանի որ պատերազմական իրավիճակում կրճատվում են ներդրումները, արտահանման ծավալներն են որոշակի սահմանափակվում, կապիտալի արտահոսք է նկատվում և այլն և այլն: Բայց այդ ազդեցությունը այս կամ այն կերպ կարելի է մեղմել՝ հաշվի առնելով տվյալ երկրի առանձնահատկությունը: Հայաստանի պարագայում այս պահի դրությամբ կարող ենք ֆիքսել՝ պատերազմական այս օրերին մեր ֆինանսական համակարգը կայուն է, որովհետև երկրի բանկային համակարգը բավականին կայունացնող էֆեկտ է թողնում ֆինանսական հատվածի վրա: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքերով՝ մեր բանկային համակարգը կայուն է, ունի բավականին լուրջ տնտեսական անվտանգության երաշխիքներ, ակտիվների մեծ մասը լիկվիդային է, և դա, բնականաբար, իր ազդեցությունն է թողնում ֆինանսական ոլորտի վրա․․․ Այս իրավիճակում կայունության առումով էական նշանակություն է ունեցել նաև դրսից տարբեր տրանսֆերտների հոսքը՝ դեպի «Հայաստան» համահայկական հիմնադրամ կամ անձնական տիրույթ: Այս ամենից զատ՝ Կենտրոնական բանկն է որոշակի ներարկումներ արել այս ընթացքում: Ֆինանսական համակարգի կայունությունն, անշուշտ, լավ է՝ տարիների հսկայածավալ աշխատանքի արդյունք, այնպիսի, որ նույնիսկ պատերազմական այս օրերին չխաթարվեց: Բայց հարկ է հաշվի առնել, որ, աստված մի արասցե, պատերազմը ձգձգվել կարող է: Երկարաժամկետ հատվածում կայունության համար ի՞նչ է պետք անել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր