211652_close_icon
views-count2780 դիտում article-date 15:27 04-11-2020

Արցախցի Լուսինեի ընտանիքի համար նախարարությունն ամեն կերպ փորձում է առավել ընդունելի բնակարանային պայմաններ գտնել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են․ «Արցախցի Լուսինեի ընտանիքը, որն իր յոթ երեխաների հետ ապրում է տնակում, մշտական կապի մեջ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Լուսինեի ընտանիքը այդ տնակում ապաստանել է ոչ նախարարոթյան միջնորդությամբ կամ իմացությամբ: Ընտանիքի մասին տեղեկանալուց անմիջապես հետո նախարարությունը կապ է հաստատել նրանց հետ, առաջարկել աջակցություն: Ընտանիքի անդամներից մեկը հոգեկան առողջության խնդիր ունի, այդ իսկ պատճառով Լուսինեն իրեն առաջարկված կացարանի մի քանի տարբերակներից ստիպված է եղել հրաժարվել: Վերջին 3-4 օրերին նախարարությունն ամեն կերպ փորձում է ընտանիքի համար առավել ընդունելի բնակարանային պայմաններ գտնել: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ընտանիքի համար շարունակում ենք կացարան փնտրել թե՛ մենք, թե՛ Գեղարքունիքի մարզպետարանի մեր գործընկերները»:

Նմանատիպ նյութեր