211652_close_icon
views-count1475 դիտում article-date 10:32 14-05-2015

Գլխավոր դատախազությունն ամեն կերպ փորձում է ապացուցել, որ պատգամավոր Կարո Կարապետյանին սպառնացել կամ ցանկացել են սպանել. Ժամանակ

«Գլխավոր դատախազությունն ամեն կերպ, տարբեր գործերով փորձում է ապացուցել, որ պատգամավոր Կարո Կարապետյանին սպառնացել կամ ցանկացել են սպանել: Խոսքը Արթուր Զադոյանի և Գոհար Ենոքյանի գործերի մասին է: Կոնկրետ Ա. Զադոյանի մասով (ով մեքենայի մեջ, ինքնապաշտպանության նպատակով, մեքենայի բանալիով հարվածել էր զենքը մարտական դիրքի բերող պատգամավորի գլխին), քննիչն անտեսել է նրա ցուցմունքները հաստատող ապացույցները, 5 տարի անց նոր «ապացույցներ» ստեղծել (2 վկաների և Կ. Կարապետյանի ցուցմունքների հիման վրա) և, ուղարկելով փորձագետներին՝ հանձնարարել, թե՝ տեսեք` այդ ցուցմունքները կարելի՞ է փորձագիտական եզրակացությամբ հաստատել: Այն է՝ Կարոն իբր Զադոյանից ինքնապաշտպանվելու համար անցել է մեքենայի հետնամասն ու կոտրել նրա կողոսկրերը, իսկ դրսում Կարոն ու նրա վարորդը 5 անգամ կրակել են, որոնցից երկուսը (Կարոյի կրակածը) դիպել են Զադոյանի ձեռքին ու ոտքին… Դեպքից 5 տարի հետո Կարոն ճանաչվել է որպես տուժող: Իրեղեն ապացույցների զննումից երկու կարևոր հանգամանք ի հայտ եկավ: Դրանցից մեկը Կ. Կարապետյանի վարորդ, ականատես վկա Օնիկ Հովհաննիսյանի ձեռքերից կրակոցի արգասիքների նմուշառման իրեղեն ապացույցն էր: Ըստ Զադոյանի պաշտպան Սիմոն Ամիրխանյանի՝ այդ ապացույցը չի հետազոտվել: Պարզվեց` դա մեղադրանքի մեջ արտացոլված չէ և պաշտպանի միջնորդության դեպքում կհետազոտվի: Այս կարևոր ապացույցով կպարզվի՝ Օնիկ Հովհաննիսյանը օդ կրակե՞լ է, թե՞ ոչ: Եթե նրա ձեռքերի վրա կրակոցի արգասիքներ չհայտնաբերվեն, ապա կստացվի, որ 5 կրակոցն էլ արձակել է պատգամավորը, ինչը ոչ մի կերպ չի կարելի համարել ինքնապաշտպանություն: Երկրորդ ուշագրավ հանգամանքն այն էր, որ Ա. Զադոյանի սվիտերի առաջնամասում արյան հետքեր չկային: Դա նշանակում է, որ Կարոն մեքենայի մեջ չի հարվածել Ա. Զադոյանին, այլապես նրա հագուստի առաջնամասը արյունոտված կլիներ Կարոյի գլխից հոսող արյունից: Այսինքն` հաստատվում է Զադոյանի ցուցմունքը, որ դրսում ստացած վնասվածքներից հետո, երբ ինքն ընկած է եղել գետնին, պատգամավորը և նրա եղբայրն են ձեռքերով, ոտքերով հարվածել ու կոտրել իր կողոսկրերը»,– գրում է թերթը:

Նմանատիպ նյութեր