12394 դիտում
17:57 04-11-2020
Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած 12 կալանավոր և 9 դատապարտյալ ազատ է արձակվել
Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց դիմումների քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորի խափանման միջոցները, ևս 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից:
[url=https://armenpress.am/arm/news/1033900.html]«Արմենպրես»[/url]-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ռազմաճակատ մեկնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են մի շարք դիմումներ, որոնց քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորված անձանց խափանման միջոցները, իսկ 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ընդգծեցին, որ դատապարտյալների և կալանավորված անձանց յուրաքանչյուր դիմումի նկատմամբ ցուցաբերվել է խիստ անհատական մոտեցում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված