2402 դիտում
18:11 05-11-2020
ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություններ են տեղի ունեցել
2020 թ․ հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1756-Ն որոշումը, որով փոփոխություն է կատարվել ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում։
Ըստ վերոնշյալ որոշման`
✅Եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-19 բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։
✅ Եթե առկա չէ Covid-19 բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։
Կառավարության նոր որոշմամբ՝ ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության:
Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն։ Պետք է կցվի ձևաթուղթ՝ ստորագրված ու կնիքով, որում առկա կլինեն հետազոտությունն իրականացրած կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները, ղեկավարի անունը, հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ), ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը։
Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:
Եթե վերը նշված սահմանված ձեւի սերտիֆիկատ առկա չէ և հոսպիտալացման կարիք չկա, ապա մյուս բոլոր դեպքերում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:
Նմուշառման կետերն իրականացնում են նմուշառումը և անձի տվյալները մուտքագրում և ինքնամեկուսացումը գրանցում ԱՐՄԵԴ համակարգում՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ստուգելով կոնտակտային հեռախոսահամարի իսկությունը՝ նշված հեռախոսահամարին զանգ կատարելու միջոցով: Նմուշառումից հետո նմուշառման կետի կողմից ժամանողին տրամադրվում է նմուշառումը և ինքնամեկուսացման գրանցումը հավաստող փաստաթուղթ:
ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է ժամանող անձի հաշվին:
ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
Այլ մանրամասներ՝
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147188&fbclid=IwAR09m-nV5dtn_q4OlgMtCipN_aVRTx9kUPTvtfEM43wgJ5UmYz8jEDuEXcY
Նմանատիպ նյութեր
2421 դիտում
13:15 02-11-2020
Հայաստան մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստ հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել
1393 դիտում
19:36 31-01-2022
Պատվաստվածների ինքնամեկուսացման ժամկետը կնվազի․ փոփոխություններ` ինքնամեկուսացման ժամկետներում
4013 դիտում
14:39 30-03-2016
Գերմանիա-Իտալիա. Գվարդիոլային խուզարկել են «Ալյանց-Արենա» մուտք գործելիս. տեսանյութ
Այս բաժնից
784 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
814 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»