7990 դիտում
21:12 05-11-2020
Իրանը լրացուցիչ ստորաբաժանումներ և զրահատեխնիկա է տեղափոխում դեպի ԼՂ-ի հետ սահման
Իրանը լրացուցիչ ստորաբաժանումներ եւ զրահատեխնիկա է տեղափոխում դեպի Լեռնային Ղարաբաղի հետ սահման:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրանական «Azariha» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է զրահատեխնիկայի և ստորաբաժանումների մեծ շարասյունը շարժվում դեպի սահման:
Ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին ընդգծել էր, որ իր ժողովրդի անվտանգությունը Իրանի զինված ուժերի կարմիր գիծն է, իսկ մյուս կարմիր գիծն այն է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունում որևէ փոփոխություն:
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին զգուշացրել էր, որ Իրանը հուժկու պատասխան է տալու ԼՂ տարածքում առկա ահաբեկիչներից վտանգ զգալու դեպքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
71144 դիտում
18:14 26-10-2020
Իրանը հատուկ նշանակության ուժեր և ռազմական տեխնիկա է ուղարկում ԼՂ-ի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման
Այս բաժնից
889 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
742 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում