211652_close_icon
views-count4616 դիտում article-date 16:45 28-09-2018

Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն էր առաջացել նաև ջրամբարներից ՀԷԿ-երի լրացուցիչ ջրառի պատճառով. նախարար

ՀԷԿ-երը լրացուցիչ ջրառ են իրականացրել ջրամբարներից: Այդ պատճառով էլ այս տարի Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտությոՒն էր առաջացել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարի խոսքով՝ իրենք ուսումնասիրել են ՀԷԿ-երի արտադրած էներգիան և եկել այն եզրակացության, որ դրանք լրացուցիչ ջրառ են իրականացնում ջրամբարներից: Դրա հետևանքով էլ անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել Սևանան լճից: «Լրացուցիչ ստուգումների համար այս տվյալները փոխանցել ենք բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին»,-նշեց Է. Գրիգորյանը: Նախարարը հավելեց, որ մինչ 2030 թ. ջրային ռեսուրսները 11 տոկոսով կնվազեն: Միաժամանակ կավելանա նաև ջրի պահանջարկը:

Նմանատիպ նյութեր