2918 դիտում
23:32 05-11-2020
Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ-երի հարձակումների վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի կողմից պատրաստվել է արտահերթ զեկույց
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=746990072566867&id=100017676420633]էջում[/url] հայտնել է, որ ՀՀ ՄԻՊ-ի կողմից պատրաստվել է արտահերթ զեկույց Հայաստանի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների վերաբերյալ։
«Դավիթ Բեկ և Ագարակ համայնքների բնակիչների Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը համայնքների վարչակազմերի հետ քննարկումներն ու փաստահավաք աշխատանքները գյուղերում հաստատել են, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներն իրական վտանգ են խաղաղ բնակիչների համար, արձանագրվել են այդ հարձակումներով նրանց կյանքի, առողջության, սեփականության և այլ իրավունքների կոպիտ խախտումներ։
Ինչպես արձանագրված է զեկույցում, ադրբեջանական զինված հարձակումների արդյունքում վնասվել է 38 բնակելի տուն, 2 գոմ, 20 խոշոր եղջերավոր անասուն, 5 տրանսպորտային միջոց: Վնասվել են նաև գյուղի գերեզմանաքարերը: Զոհվել է 1 քաղաքացիական անձ, իսկ 2-ը վիրավորվել են (նրանցից մեկը՝ լուրջ վնասվածքներով):
Ագարակ գյուղում հրետանային հարձակումների արդյունքում վնասվել են քաղաքացիական տներ և ենթակառուցվածքներ: Վնասվել են նաև գյուղի մասնավոր տրանսպորտային միջոցները և այլ գույք: 2 խաղաղ բնակիչ ստացել է մարմնական վնասվածքներ:
Վաղն առավոտյան զեկույցը կլինի նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում»,- գրել է Թաթոյանը։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/04/1169689/]ավելի վաղ [/url] Դավիթ Բեկ գյուղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի բնակիչները՝ գյուղապետի գլխավորությամբ, դարձել են և՛ զինվոր, և՛ կամավորական, և՛ աշխարհազորային՝ անառիկ պահելով գյուղը թուրք-ադրբեջանական հրոսակներից:
Նոյեմբերի 4-ին, գյուղում հողին հանձնեցին 2 օր առաջ թուրք-ադրբեջանական խուժանի կողմից գյուղի հրթիռակոծման հետևանքով ավտոմեքենայում մահացած համագյուղացուն:
Հրթիռակոծության հետևանքով գյուղի մի քանի տներ նյութական խոշոր վնասներ էին կրել, իսկ այդ օրը 1 հոգի մահացել էր, 2 հոգի էլ, որոնցից մեկը գյուղի բնակիչ էր, իսկ մյուսը՝ կամավորական՝ բեկորային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հրթիռակոծման հետևանքով վնասվել էին նաև գյուղի մի քանի գերեզմաններ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
823 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
655 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
763 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված