211652_close_icon
views-count28517 դիտում article-date 23:27 05-11-2020

Ո՞վ է «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 մլն դոլար նվիրաբերած 102-ամյա տատիկը. ամերիկյան CBS47-ի ռեպորտաժը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամերիկահայեից մեկը խոշոր նվիրատվություն էր արել: Ամերիկյան CBS47-ը գտել է ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգին՝ 102-ամյա Քնարիկ Մարկոսյանն և ռեպորտաժ պատրաստել նրա մասին: «Նրանք ուզում են սպանել մեզ՝ բոլորիս։ Ամերիկան չի օգնում Հայաստանին և դա շատ վատ է»,-պատմել է Քնարիկ տատիկը՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմին։ Քնարիկ տատիկն ապրում է Ֆրեզնոյում։ Նա հետևում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, նրան անհանգստանում է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, քանի որ չի մոռանում, որ իր ծնողները մեծ եղբոր հետ 1915 թ.-ին փախել են Արևմտյան Հայաստանից՝ հանգրվանելով նախ Ռուսաստանում, իսկ 1940-ականներին՝ ԱՄՆ։ «Հայաստանն իմ հայրենիքն է, չեմ ուզում, որ հայերը ջնջվեն քարտեզի վրայից»,- Քնարիկ տատիկն ասել է CBS47-ին տված հարցազրույցում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր