3137 դիտում
15:10 15-02-2021
Սյունիքի և Գեղարքունիքի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում
Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում․ նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերից բացի, գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից այսուհետ կօգտվեն նաև 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։
Ըստ այդմ՝ կփոխատուցվի վերոնշյալ բնակավայրերում ապրող շուրջ 14 հազար բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1–ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։
Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում․...
Опубликовано ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Понедельник, 15 февраля 2021 г.
Նմանատիպ նյութեր
2027 դիտում
08:49 03-10-2020
Սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցությունը կընդլայնվի. «Ժողովուրդ»
2023 դիտում
14:48 06-11-2020
Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության ծրագրի համար եկող տարի բյուջեից կհատկացվի 800 մլն դրամ
1293 դիտում
14:11 05-02-2021
Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին նախագիծը 2 ամսով հետաձգվեց
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21058 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1162 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու