1184 դիտում
16:31 06-11-2020
Նոյեմբերի 9-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը
Դոնի Ռոստովում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 09-ին՝ ժամը 14։00-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։
«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։
Հեռախոս՝ 8/863/266-56-03
8/863/266-54-58
8/863/223-99-39
8/863/266-57-39
8/863/300-77-51
8/863/206-16-70
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Ս/թ․օգոստոսի 13-ից նաև ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։
ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների, սակայն ՀՀ-ում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է պատվիրել համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն և բացասական պատասխանի դեպքում ժամկետից շուտ ազատվել պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմից»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
2317 դիտում
23:40 24-11-2020
Նոյեմբերի 26-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը
832 դիտում
16:47 21-10-2020
Հոկտեմբերի 26-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը
3674 դիտում
22:47 13-08-2020
Օգոստոսի 14-ին կիրականացվեն չարտերային չվերթներ՝ Երևան֊Դոնի Ռոստով-Երևան և Կրասնոդար-Երևան
Այս բաժնից
646 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից