2341 դիտում
22:20 06-11-2020
«Ներսի բազառների, անիմաստ քննարկումների ժամանակը չէ». Տիգրան Աբրահամյան. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/11/06/1149716/?fbclid=IwAR3SH8lGXlblbPgfWjaZ1_zdmCvD-CcmhFq6om921l3xnFay_KEecMaCwvk]Aravot.am[/url]-ը գրում է. Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թշնամու տեղը, ուղղությունը հայտնի է, ով իր համար անելիք է տեսնում՝ ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական խմբերի տեղը բոլորին է հայտնի։ Ներսի բազառների, անիմաստ քննարկումների ժամանակը չէ․ դրանք մեկ է՝ մի փուլում դեռ կքննարկվի, ասելիք շատ կա, բայց դեռ ժամանակը չի։ Այն մարդիկ, խմբերը, որոնք անընդհատ շեղում են երկիրը հիմնական օրակարգից՝ մեզ հրում այլ դաշտ, ըստ էության մեր ընդհանուր շահերի դեմ են աշխատում։ Նրանցով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները։
Դա վերաբերվում է դաշտի բոլոր դերակատարներին, այդ թվում նրանց, ովքեր ներկայացնում են իշխանությունը կամ ասոցացվում նրա հետ, սակայն նրանց հայտարարություններն ու քայլերը մեծ թվով հարցադրումներ են առաջացնում։ Ասելիքս հետևյալն է՝ մեր հաջողությունը, հաղթանակը, խնդրի կատարումն Արցախում առաջին հերթին կախված է մեկ բանից՝ մեկ գաղափարի, մեկ նպատակի շուրջ իրական համախմբվելուց և եղած ռեսուրսները մեկ նպատակի ծառայեցնելուց։ Հակառակի մասին կամ դրա հետևանքների մասին չեմ ուզում մտածեմ»։
Նմանատիպ նյութեր
2707 դիտում
13:49 28-06-2016
Մենք ինչ ենք անում, պտուղը՝ պտղաջրի հետ թափում ենք. Ա. Ռուստամյանը՝ ԸՕ-ի անիմաստ քննարկումների մասին
Այս բաժնից
595 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
826 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
748 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել