2121 դիտում
09:59 07-11-2020
ԱՄՆ-ի հետընտրական զարգացումներ՝ ձայների հաշվարկ ու դատական հայցեր․ «Ամերիկայի ձայն»
Նախագահ Դոնալդ Թրամփի թիմն ակտիվացնում է իր գործունեությունը իրավական դաշտում՝ մի շարք նահանգներում վիճարկելով ձայների հաշվարկի ընթացքը այն բանից հետո, երբ դեմոկրատների թեկնածու Բայդենը ձայների թվով անցավ առաջ մի շարք կարևոր նահանգներում։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5651302.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենն այս պահին ավելի մոտ է հաղթանակին ու 270 ձայներ հավաքելուն, քան նախագահ Դոնալդ Թրամփը: Իր ելույթում նա համբերության և հանդարտության կոչեր հնչեցրեց:
Իր հերթին նախագահ Թրամփը դեմոկրատներին մեղադրեց ընտրակեղծիքների ու ճնշումների մեջ՝պնդելով, որ նրանք գողանում են իր հաղթանակը: «Օրինական ձայների հաշվարկով ես հեշտությամբ հաղթել եմ»,- հայտարարել է նախագահը՝ նշելով, որ անօրինական ձայների հաշվարկի միջոցով դեմոկրատները փորձում են գողանալ ընտրությունները: Սակայն որևէ ապացույց Թրամփի թիմն այս կապակցությամբ դեռևս չի ներկայացրել:
Նախագահ Թրամփի թիմը հիմքեր է նախապատրաստում ընտրությունները վիճարկելու համար: Արդեն իսկ հայցեր են ներկայացվել Նևադա, Միչիգան, Ջորջիա և Փենսիլվանիա նահանգներում ընթացող ձայների հաշվարկների մասին: Փենսիլվանիայում դատարանը որոշում է կայացրել ի օգուտ Թրամփի թիմի՝ թույլ տալով դիտորդներին դիտարկել ձայների հաշվարկը Ֆիլադելֆիայում, իսկ Միչիգանում ձայների հաշվարկը դադարեցնելու հայցը մերժվեց: Մերժվեց նաև Ջորջիա նահանգում մեկ այլ հայց, որը մեղադրում էր ընտրական հանձնաժողովի անդամներին անվավեր քվեաթերթիկները վավերների հետ խառնելու մեջ: Իսկ Նևադայում Թրամփի թիմը դիմել է դատարան՝ առանց ապացույցների պնդելով, որ քվերակությանը մասնակցել են հազարավոր քաղաքացիներ, ովքեր չեն հանդիսանում նահանգի բնակիչներ:
Բայդենի թիմը դատական այս հայցերը որակել է որպես ձախողված թիմի ռազմավարություն, որն ընդամենը փորձ է հետաձգել անխուսափելի պարտությունը: Նրանք վստահ են իրենց հաղթանակում:
Այժմ բոլորի հայացքներն ուղղված են դեպի Փենսիլվանիա և Ջորջիա նահանգներ, որտեղ նախկին փոխնախագահ Բայդենն առաջ է անցել նախագահ Թրամփից: Ջորջիայի իշխանությոնները չեն բացառել ձայների վերահաշվարկի հնարավորությունը, քանի որ տարբերությունը չափազանց փոքր է: Հաջողությանը հասնելու համար նախագահ Թրամփին այժմ անհրաժեշտ է հաղթանակ տանել երկու այդ նահանգներում, մինչդեռ Բայդենը կարող է հաղթել առանց որևէ նոր հաղթանակի, եթե Արիզոնայում և Նևադայում պահպանվեն իր առաջատար դիրքերը:
Նմանատիպ նյութեր
1340 դիտում
09:25 16-09-2020
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Բելառուսի հետընտրական բռնությունները դատապարտող բանաձև․ «Ամերիկայի ձայն»
1483 դիտում
10:07 04-11-2014
Դատական հայցեր՝ ընդդեմ պատգամավորների և ՄԻՊ-ի. Ժամանակ
Այս բաժնից
3202 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»