211652_close_icon
views-count1340 դիտում article-date 09:25 16-09-2020

ԱՄՆ Սենատում ներկայացվել է Բելառուսի հետընտրական բռնությունները դատապարտող բանաձև․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ 13 սենատորներ ներկայացրել են բանաձև, ուր կոչ են անում նպատակային պատժամիջոցներ սահմանել բելառուսական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են երկրում խաղաղ ցուցարարների դեմ բռնաճնշումների համար։ Բանաձևը ներկայացրած սենատորների թվում են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը և նույն հանձնաժողովի բարձրաստիճան սենատոր, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը: Գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5584839.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Այստեղ նշվում է, որ օգոստոսի 9-ին կայացած ընտրությունները «ազատ և արդար չէին», իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները՝սխալ: Բանաձևը նաև պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և նրանց, ովքեր ձերբակալվել են խաղաղ բողոքի ցույցերի ժամանակ, ներառյալ ընտրություններից առաջ ձերբակալվածներին: Ըստ բանաձևի, պատժամիջոցները պետք է իրականացվեն Եվրամիության և այլ միջազգային գործընկերների հետ համաձայնեցված, որը սենատոր Ռիշը ներկայացրեց որպես ԱՄՆ-ի աջակցություն Բելառուսի ժողովրդին, ազատ հավաքներ անցկացնելու իրավունքին և օրենքի գերակայությանը: Իր հերթին սենատոր Մենենդեսը հիացմունք է հայտնել բելառուս ժողովրդի ցուցաբերած արիության հանդեպ՝ կոչ անելով միջազգային հանրությանը աջակցել ազատության և ժողովրդավարության ձգտող ժողովրդին: Նա նշել է, որ Լուկաշենկոն պետք է հեռանա իշխանությունից, իսկ ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է շտապ քայլեր ձեռնարկեն վերջինիս և նրա վարչակարգին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ՝ Բելառուսի ժողովրդի դեմ հանցագործությունների համար: Բանաձևում նշվում է, որ Բելառուսի ավելի քան 7000 քաղաքացի ձերբակալվել են իրավապահների կողմից ՝ հիմնականում խաղաղ ցույցերին մասնակցելու համար: Այդ ձերբակալություններից շատերը ուղղորդվել են ծեծով ու խոշտանգումներով Բելառուսի իրավապահ մարմինների կողմից: Բացի այդ, բանաձևում ասվում է, որ Բելառուսի իշխանությունները հետևողականորեն սահմանափակել են մամուլի ազատությունը և ճնշում գործադրել լրատվամիջոցների նկատմամբ տասնյակ լրագրողների ձերբակալություններով: Բացի այդ, արգելափակվել են բողոքի ակցիաները լուսաբանող ավելի քան 50 լրատվական կայքեր, արգելվել է երկու անկախ թերթի տպագրությունը, ինչպես նաև օտարերկրյա լրատվամիջոցների մի շարք լրագրողներ զրկվել են հավատարմագրերից: Բանաձևը առաջ է քաշվել այն բանից հետո, երբ Human Rights Watch-ը (HRW) կոչ արեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) «արագորեն հետաքննություն սկսել» Բելառուսում հետընտրական հետապնդումների վերաբերյալ: Օգոստոսի 9-ի ընտրություններին հաջորդող օրերին անվտանգության ուժերը «կամայականորեն բերման էին ենթարկել հազարավոր մարդկանց և համակարգված ենթարկել խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի»,- սեպտեմբերի 15-ին հայտարարել է Նյու Յորքում տեղակայված մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այս կառույցը: HRW- ն ասել է, որ հարցազրույց է վերցրել նախկին կալանավորներից, ովքեր նկարագրելեն այն բոլոր բռնաճնշումներն ու վայրագույունը, որ կիրառել են բելառուս իրավապահները: Ձերբակալվածները ստացել են լուրջ մարմնական վնասվածքներ: Ըստ HRW- ի, այս գործողությունները ցույց են տալիս, թե որքան հեռու կարող են գնալ Բելառուսի իշխանությունները խաղաղ ցուցարարները լռեցնելու համար:

Նմանատիպ նյութեր