211652_close_icon
views-count1489 դիտում article-date 10:07 04-11-2014

Դատական հայցեր՝ ընդդեմ պատգամավորների և ՄԻՊ-ի. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է, որ իրավաբան Նարեկ Ալոյանը 3 դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, բոլորովին վերջերս էլ 1 հայց՝ ընդդեմ ՄԻՊ գրասենյակի: «Նա երեկ «Ժամանակին» ասաց, որ այսօր երեք միացված դատ է տեղի ունենալու: Իրավաբանը նախատեսել է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին անհատական հրավերներ ուղարկել՝ դատական նիստին ներկա գտնվելու համար: «Մեր օրենսդրությունն այդ ոլորտում մի փոքր խնդրահարույց է: Եթե մի փոքր փոփոխության ենթարկվի, այդ խնդիրները կվերանան: Այստեղ օրենսդրությունը լրացնելու խնդիր կա, ու լավ կլինի, որ պատգամավորներից յուրաքանչյուրը ներկա լինի»,-ասաց Ալոյանը»,-նշում է թերթը: Մանրամասները՝ «Ժամանակ»-ի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր