8232 դիտում
10:58 07-11-2020
Երևանում բնակարանների գները նվազել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրավիճակը պասիվ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանում բնակարանների գները զգալի նվազել են, բայց կան վարչական շրջաններ, որտեղ, հակառակը, թանկացել են:
Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը սեպտեմբեր ամսին 625 հազար դրամ էր կամ շուրջ 1300 դոլար, իսկ օգոստոսին՝ 630 հազար դրամ, այսինքն՝ 5000 դրամով էժանացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 3100 դրամով. այստեղ մեկ քմ-ն սեպտեմբերին արժեցել է 443 հազար 100 դրամ, օգոստոսին՝ 440 հազար դրամ: Բնակարանների գների նվազում արձանագրվել է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. մեկ ամսվա ընթացքում 323 հազար դրամից էժանացել է՝ դառնալով 321 հազար 500 դրամ:
Ավան վարչական շրջանում գնանկումը կազմել է 2500 դրամ: Շենգավիթ վարչական շրջանում, սակայն, 3000 դրամով բարձրացել են բնակարանների գները. բնակարանի մեկ քմ-ն 295 հազար դրամից դարձել է 298 հազար դրամ: Ի դեպ, օրավարձով բնակարանների շուկան է վատ վիճակում. սահմանները փակ էին, և զբոսաշրջիկներ մուտք չէին գործում Հայաստան, իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
14153 դիտում
09:41 12-08-2020
Երևանում բնակարանների գները նվազել են. «Ժողովուրդ»
5443 դիտում
19:10 04-06-2023
Բնակարանների վարձավճարները նվազել են, վաճառքի գները՝ աճել․ ի՞նչ բում է շինարարության ոլորտում․ «Առավոտ»
10010 դիտում
10:30 01-02-2018
Երևանում բնակարանների գները տեղ-տեղ աճում են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1096 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1375 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2644 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ