211652_close_icon

Այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է. armlur.am

views-count4283 դիտում article-date 11:52 07-11-2020
Այսօր Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է: Նա դառնում է 63 տարեկան, հայտնում է [url=https://armlur.am/1060227/?fbclid=IwAR2_I1MNUly_0HGI1ghrimNieQ5sEkppUjWFAhDpdN8CB2RukbPNIzvpKnI]armlur.am[/url]-ը։ Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը Հրազդանի նախկին Աթարբեկյան թաղամասում ծնված մի հայ էր, որի համար ճակատագիրը մեծ փորձություններ էր նախատեսել: Եւ նա անցավ բոլոր այդ փորձությունների միջով՝ չկեռվելով, չխոնարհվելով եւ չնահանջելով. ազատամարտ, քաղաքի կառուցապատում, օրենսդիր աշխատանք, բանտախցային օրեր ու կրկին վերադարձ դեպի օրենսդիր մարմին: Սասուն Միքայելյանի կենսագրությունը բոլորիս աչքի առջեւ է: Նա չհասցնելով երիտասարդ տարիներին իր կարիերան կառուցել, չմտածելով փայլուն ապագայի եւ փափուկ կյանքի մասին, 1988-ից լծվեց ազգային գոյամարտի նախապատրասության գործին՝ հիմնադրելով «Սասուն» կամավորական ջոկատը: Պատերազմի դաշտում վիրավորվելով եւ ապաքինվելուց հետո կրկին ռազմադաշտ գնալով նա ի վերջո իր բախտակից ընկերների հետ միասին տուն վերադարձավ մի փունջ բեկորները մարմնում, բայց հաղթանակած: Սասուն Միքայելյանը եւ իրենց գլուխը արցախյան ազատամարտի զոհասեղանին դրած 7 հազար հայորդիները մեզ պարգեւեցին դարավոր երազանքը՝ անկախ, ազատ ապրելու իրավունքը: Իզուր չէին մեր վանկարկումները՝ Ազատ-անկախ Հայաստան վանկարկումներ: Արդեն խաղաղության օրերին Սասուն Միքայելյանը նկատեց, որ քաղաքական դաշտում առավել դաժան մենամարտեր են ընթանում. աթոռի, բարեկեցության եւ այլ նյութական արժեքների համար: Ու նա փորձեց ռազմի դաշտի օրենքներով հայրենիք, պետություն, պետականություն գաղափարը սերմանել ինչպես քաղաքական, այնպես էլ լայն հասարակական դաշտում: 1999-ից մինչեւ 2008 թվականի մարտի 4-ը Սասուն Միքայելյանն անընդմեջ ընտրվել է ԱԺ պատգամավոր: Ու ամեն ընտրության ժամանակ նրա համախոհների թիվը մեծանում էր, քանի որ իրապես նա ժողովրդի ներկայացուցիչն էր խորհրդարանում: 2016 թվականին էր, երբ ապրիլյան քառօրյա պատերազմը սկսվեց, Սասուն Միքայելյանը թեեւ Հրազդանի քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել, բայց թողեց քարոզարշավն ու մեկնեց հայրենիքի սահմանների պաշտպանությունն իրականացնելու: Այս տարի սկսված պատերազմի առաջին օրերից էլ Սասուն Միքայելյանն ու ամբողջ ԵԿՄ-ն լծվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Սակայն հոկտեմբերի 19-ին Սասուն Միքայելյանը բեկորային վիրավորում ստացավ եւ այժմ բուժում է ստանում:

Նմանատիպ նյութեր