1340 դիտում
14:50 09-11-2020
Անցած շաբաթ գրանցվել է 318 դեպք, որից 145-ն՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ. ԱԻՆ
Նոյեմբերի 2-8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 318 դեպք, որից 145-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 73 հրդեհի, 2 փլուզման, ինքնասպանության 10 փորձի, երկու օձի հայտնաբերման դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 105 կենցաղային կանչ. տուժել է 100 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:
Արձանագրվել է թունավորման 2 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման երկու դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել մեկ քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված երկու տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Նմանատիպ նյութեր
2084 դիտում
13:53 10-08-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 575 դեպք, որից 318-ը՝ արտակարգ, արձանագրվել է 20 մահ
993 դիտում
15:23 23-11-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 324 դեպք, որից 145-ը՝ արտակարգ, արձանագրվել է 17 մահ
1752 դիտում
11:44 21-10-2019
Անցած շաբաթ ԱԻՆ-ում գրանցվել է 485 դեպք, որից 318-ը՝ արտակարգ
Այս բաժնից
1528 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1396 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան