742 դիտում
13:26 10-11-2020
Եթե վարչապետ կոչեցյալը դեռ կողմնակիցներ ունի, ուրեմն մենք աշխարհի ամենաանարժանապատիվ ազգն ենք․ Ավետիք Իշխանյան
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների հետ ստորագրած համատեղ փաստաթղթին։
Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․
«Պարտված, հազարավոր պայծառ կյանքեր զոհած, ողջ հայ ազգի արժանապատվությունը գետնած «հպարտ» վարչապետ կոչվող կիսագրագետ հիստերիկը, փոխանակ հրաժարական տալու, ապաշխարհելու եւ ինքնասպան լինելու, դեռ մի բան էլ հաթաթա է տալիս։ Իսկապես, ինձ հետաքրքրում է, ողջ հայ ժողովրդի մեջ կա՞ն արդյոք դեռեւս պարտության, զոհերի, խելագարության, ողորմելիության կողմնակից «հպարտներ»։
Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլեւ Սյունիքը։ Դուք պատկերացնու՞մ եք, որ մնացած Հայաստանի դատարկվելն ու թուրքանալը տարիների հարց է։ Եթե, դեռեւս վարչապետ կոչեցյալը կողմնակիցներ ունի, ուրեմն մենք աշխարհի ամենաանարժապատիվ ազգն ենք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1740 դիտում
19:54 10-06-2021
Հոգով ստրուկները. համոզված եմ, որ այս ամենի սցենարները մոգոնում է պաշտոնակատար կոչեցյալը. Ավետիք Իշխանյան
26229 դիտում
21:30 20-11-2020
Եթե ըստ ՊՆ–ի, իմ ասածը պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ, եթե կեղծ է, ուրեմն պետական գաղտնիք չէ. Մովսես Հակոբյան
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»