211652_close_icon
views-count17155 դիտում article-date 16:14 10-11-2020

«Էնքանից հետո էդ հանգիստը մեր ինչին ա պետք. էս պահին մենք ավելի շատ տխրում ենք, որ հանգիստ ա». Դավիթ Բեկի վարչական ղեկավար. 168.am

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառման համաձայն՝ մարտական գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են: Սա հետևեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: «1. Ադրբեջանական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, հետագայում Կողմեր, մնում են իրենց գրավված դիրքերի վրա։ 2. Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են Հայկական կողմի կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»,- ասված է հայտարարության մեջ: [url=https://168.am/2020/11/10/1403349.html?fbclid=IwAR3PBC8ulpxMe89L0TdE78mnckhpQxDUElhy_RTFm-HBxb0G-7zlzwZ_GbA]168.am[/url]-ը կապ հաստատեց Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանի հետ: Վերջինի խոսքով՝ այսօր իրավիճակն արդեն համայնքում հանգիստ է, սակայն նշեց, թե այդ հանգստությունն իրենց չի ուրախացնում: «Երեկ լրիվ պատերազմ էր, տենց ասեմ: Ոնց ասեմ՝ 3 զոհ ունեինք, մի 7 վիրավոր, չհաշված թեթև վիրավորները: Դավիթ Բեկի ներսում: Դավիթ Բեկը հոկտեմբերի 22-ից պատերազմի մեջ ա: Էդ նո՞ր եք հասկանում: Ամսի 22-ից, հոկտեմբերի 22-ից մինչև օրս Դավիթ Բեկը պատերազմի մեջ ա: Էսօր հանգիստ ա: Էսօր քեզ համար պարզ չի՞՝ խի ա հանգիստ: Բա էնքանից հետո էդ հանգիստը մեր ինչի՞ն ա պետք: Էս պահին մենք ավելի շատ տխրում ենք, որ հանգիստ ա: Բայց երեկվա վիճակը ծանր էր: Դե ինչ ասեմ: Էսօրվա վիճակն էլ հասկանալի ա, պրոստը մեր գյուղացոնց համար, ոնց ասեմ, էս պահը նենց անհասկանալի ա, լուչշե, ավելի ճիշտ, կարելի ա էս պահին կռիվ ըլնի, չեմ էս հանգիստը, որովհետև մենք ենք տուժվել: Հայաստանի Հանրապետության սահմանագիծը գիտե՞ք որտեղ ա, Դավիթ Բեկն ա, չէ՞: Ամբողջ Հայաստանի սահմանագծով, երկայնքով մենակ Դավիթ Բեկն ա տուժվել: Ոչ մի գյուղ, ոչ մի տեղ, ոչ մի տեղ էդքան չի տուժել՝ թեկուզ Ղափանի շրջանում, թեկուզ Գորիսի շրջանում: Պատերազմը մենակ ստեղ ա եղել: Ինչպես եղել էր, ոնց ասեմ, Կուբաթլու, Զանգելան, Ջաբրայիլ, նույն կռիվը ստեղ ենք տարել՝ ամսի 22-ից մինչև օրս, բացի էսօրվանից: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://168.am/2020/11/10/1403349.html?fbclid=IwAR3PBC8ulpxMe89L0TdE78mnckhpQxDUElhy_RTFm-HBxb0G-7zlzwZ_GbA]կայքում[/url]։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/04/1169689/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մի քանի օր էր, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի բնակիչները՝ գյուղապետի գլխավորությամբ, դարձել էին և՛ զինվոր, և՛ կամավորական, և՛ աշխարհազորային՝ անառիկ պահելով գյուղը թուրք-ադրբեջանական հրոսակներից: Ինչպես գյուղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 4-ին գյուղում հողին էին հանձնել 2 օր առաջ թուրք-ադրբեջանական խուժանի կողմից գյուղի հրթիռակոծման հետևանքով ավտոմեքենայում մահացած համագյուղացուն: Հրթիռակոծության հետևանքով գյուղի մի քանի տներ նյութական խոշոր վնասներ էին կրել, իսկ այդ օրը 1 հոգի մահացել էր, 2 հոգի էլ, որոնցից մեկը գյուղի բնակիչ էր, իսկ մյուսը՝ կամավորական՝ բեկորային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հրթիռակոծման հետևանքով վնասվել էին նաև գյուղի մի քանի գերեզմաններ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետն ասել էր. «Թե՛ 90-ականներին, թե՛ Ապրիլյան քառօրյա պատերազմին, և թե՛ հիմա ողջ գյուղը մի մարդու նման կանգնած է իր հողն ու ջուրը արտաքին թշնամու հարձակումներից պահելու համար»: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր