211652_close_icon
views-count6398 դիտում article-date 23:50 09-12-2020

«Թող կանոնավոր զորք բերեն Դավիթ Բեկի սահման, թշնամին 1,5 կմ է հեռու»․ Դավիթ Բեկի վարչական ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սովորական մեր առօրյա կյանքով ապրում ենք։ Անհանգստություն կա, բայց էդ կարգի չի։ Դպրոցը բացվել է, ամսի 7-ից երեխաները դպրոց են գնում։ Եթե երեխաները գնում են դպրոց, ուրեմն սովորական կյանքի ենք վերադարձել»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանցիները գյուղից 1-1,5 կմ հեռավորության վրա են, բայց գյուղում վտանգավոր ելումուտ չի լինում, ադրբեջանցիները սադրանքների չեն դիմում. «Տենց բաներ չի լինում, կարող ա՝ ավտոմատից հատուկենտ կրակոց լինի՝ մի հատ, երկու հատ։ Դրանք սովորական կրակոցներ են: Մի բան էլ ես ասեմ, մեր ՊՆ-ին ասեք, որ զորք բերեն, գան էստեղ կանգնեն, կանոնավոր բանակ»,- ասել է նա: Հարցին՝ հիմա ովքե՞ր են կանգնած հայ-ադրբեջանական սահմանին՝ հակառակորդի դիմաց, Պողոսյանը պատասխանել է՝ համայնքի կամավորական ջոկատները․ «Կապանից են եկել, ուրիշ գյուղերից՝ իրենց ջոկատներով, Դավիթ Բեկի սահմանն են պահում: ՊՆ-ին չենք դիմել: Սպասում ենք, սպասում, չեն գալիս։ Մինչև ե՞րբ պիտի կանգնեն, դա էլ ա խնդիր։ Կա՛մ գան կանգնեն, կա՛մ ասեն՝ դուք եք կանգնելու, ինչ-որ մի բանով աջակցեն»,- ասել է Դավիթ Բեկի վարչական շրջանի ղեկավարը: Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=GE6PDiMdFOo&feature=emb_logo]FACTOR TV[/url]-ի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր