211652_close_icon
views-count4967 դիտում article-date 20:46 25-04-2022

Արագած Ախոյանը դիմեց ՔՊ պատգամավորներին՝ քանի ուշ չի, փոքրիկ մարդասիրական միջանցք ունեն՝ դուրս գալու. «Դավաճանի պիտակը թոռից թոռ մնալու է իրենց վրա». aravot.am

«Ամեն ինչ ծրագրավորված է ու մասնավոր կարծիքավորները պիտի մի քիչ համբերատար լինեն, որովհետեւ Ազատության հրապարակը այն կենտրոնն է, որտեղ հավաքվում են, բայց հանրապետության տարբեր շրջաններում արդեն այդ շարժումը կա:

Առաջին օրվա համեմատ արդեն տեսանք ինքնաբուխ մոտ 5000-ից ավելի մարդիկ են հավաքվում ու հենց այս հրապարակում է եփվում այն ոգին, որը պետք է այս իշխանություններին հեռացնի: Քննադատողներին ես հասկանում եմ, մարդիկ ամեն ինչ միանգամից են ուզում, ուզում են իրենց փոխարեն ինչ-որ մեկը գործ անի: Ես խորհուրդ կտամ, որ գան այստեղ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:

Հարցին՝ իշխանությունները շրջանառում են այն թեզը, որ այստեղ հավաքվածները «նախկիններն» են, որոնք արդեն եղել են իշխանության, 30 տարի կեղեքել, թալանել են, այս թեզն ինչպե՞ս չեզոքացնել՝ նա պատասխանեց. «Իշխանությանն ասեք, որ իրենց հիմնական այդ զենքը փչացել է, էլ չի աշխատում: «Նախկիններ»՝ այդ զենքը փչացել, մաշվել է, արժեզրկվել է: Չկա այստեղ նախկին-ներկա: Ընդհակառակը, հենց իրենց թիմի մեջից, որոնք պաշտոն են զբաղեցնում եւ այսօր լուրջ ճյուղ են ղեկավարում, շատ շատերը հոգու խորքում զզված, ատամները կրճտացնելով սպասում են՝ երբ պիտի գա այդ բաղձալի պահը, որ իրենք էլ պրծնեն իրենց ղեկավարությունից:

Ես մի խորհուրդ էլ տամ՝ այն պատգամավորները կամ այն պաշտոնյաները, որոնք ՔՊ-ի քվոտայով այսօր պաշտոն են զբաղեցնում կամ պատգամավորի մանդատ ունեն, քանի ուշ չի, իրենք մի փոքրիկ մարդասիրական միջանցք ունեն՝ դրանից դուրս գալու, թող մտածեն դրա մասին:

Մանրամասներն՝ այստեղ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր