27920 դիտում
09:23 12-11-2020
Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Արցախում համատեղ կենտրոն ստեղծելու մասին․ «Ամերիկայի ձայն»
Թուրքիան և Ռուսաստանը նոյեմբերի 11-ին համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմի դիտարկման գործընթացը համակարգող համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5657203.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան նույնպես մասնակցելու է խաղաղապահ ուժերի տեղակայմանը, սակայն Թուրքիայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան՝ պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը հայտնել է, որ Թուրքիան դիտորդներ է ուղարկելու, այլ ոչ թե խաղաղապահներ:
Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմը հայտարարվեց երեքշաբթի օրը՝ ավարտելով տարածաշրջանում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի մարտերը:
Էրդողանը նաև ասել է, որ Ռուսաստանի ռազմական պատվիրակությունը գալու է Անկարա: Ըստ նրա՝ պատվիրակությունը կժամանի այս շաբաթ՝ որոշելու մոնիտորինգի ճանապարհային քարտեզը և Հայաստանի դուրսբերման ժամանակացույցը:
Նմանատիպ նյութեր
1364 դիտում
13:20 25-03-2015
Թուրքիան և Ռուսաստանը ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կարող են ստորագրել
1012 դիտում
10:47 21-11-2014
Ուկրաինայի խորհրդարանի 5 խմբակցություններ կոալիցիա ստեղծելու համաձայնագիր են ստորագրել
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»