1982 դիտում
09:59 12-11-2020
Հայաստանի ներքաղաքական պատկերն՝ ըստ ամերիկացի վերլուծաբանների․ «Ամերիկայի ձայն»
Լեռնային Ղարաբաղի հակամարատության գոտում ռազմական գործողություններն ու ստորագրված համաձայնագիրը զգալիորեն փոխեցին իրադրությունը հակամարտության գոտում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5657680.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Եթե նախկինում ՀՀ-ը գերիշխում էր ռազմավարական տարածքների մեծ մասի վրա, ապա այժմ դա անում է Ադրբեջանը: Մենք ականատես եղանք, թե ինչպես է փոխվում ուժերի հարաբերակցությունը»,- ասում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:
Այս նոր իրավիճակն ու ռուս-հայ-ադրբեջանական հրադադարի համաձայնագիրը սպասելի դժգոհության ալիք բարձրացրերց հայ հանրային տարբեր շրջանակներում: Հնչեցին բազմաթիվ մեղադրանքներ և արդարացումներ՝ սկսած գործող իշխանության հասցեին ուղղված դավաճանության մեղադրանքներից մինչև պարտվողական համաձայնագիր կնքելու այլընտրանքի բացակայություն: Վերլուծաբան Մայքլ Ռուբինը հույս ունի, որ Հայաստանում եթե պետք է տեղի ունենան հնարավոր փոփոխությունները, ապա լինեն միմիայն ժողովրդավարական գործընթացների հիման վրա: Հակառակ դեպքում Հայաստանի կորուստները, ըստ վերլուծաբանի, կլինեն էլ ավելի մեծ:
«Ղարաբաղի հարավային հատվածի ու Շուշիի կորուստը էլ ավելի ողբերգական կդառնա հայկական կողմի համար, եթե այդ պատճառով Հայաստանում նահանջ ապրի ժողովրդավարությունը: Դա կլինի ողբերգություն»,- գտնում է Ռուբինը:
Վերլուծաբան Փոլ Սթրոնսկին կիսում է մտահուգությունները Հայաստանում ժողովրդավարական գործընթացի նահանջի վերաբերյալ: Նա դատապարտում է նախօրեին տեղի ունեցած անկարգույուններն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդեպ բռնությունը՝ այն որակելով ամբոխավարություն, որը որևէ կապ չունի ժողովրդավարական գործընթացի հետ: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է թափանցիկության ավելի բարձր աստիճան, գտնում է վերլուծաբանը՝ վկայակոչելով համաձայնագրի ստորագրման գաղտնի բնույթը:
«Կարծում եմ, որ կարևոր է կառավարման համակարգում և հանրության առջև ունենալ ավելի մեծ թափանցիկություն, որը դյուրին չէ, իհարկե: Բայց կարծում եմ, որ զայրույթի ցնցումի մեծ մասը առաջացավ այս նոր իրավիճակին պատրաստված չլինելուց, կորուստներից և այն դժվարին փուլից, որը վերապրեց Հայաստանը և նրա զորքերը վերջին վեց շաբաթվա ընթացքում»,- ասում է Սթրոնսկին:
Նա կարևորում է երկրում հետագա ժողովրդավարական բարեփոխումների, հակակոռուպցիոն պայքարի ու թափանցիկ կառավարման անհրաժեշտությունը: Դա կարևոր օրակարգ է իշխանության համար Հայաստանում անկախ նրանից, թե կհաջողվի, արդյոք, Փաշինյանին պահպանել իշխանությունը, թե ոչ:
«Փաշինյանը, որպես ներկայիս ղեկավար, պատասխանատվություն է կրում այսօր ստեղծված կացության համար, սակայն արդյոք նա պատասխանատու է երկար տարիներ ի վեր առկա ռազմական ոլորտի խնդիրների համար: Ֆինանսական շատ միջոցներ են դուրս բերվել երկրից, ու դա արվել է ոչ թե Փաշինյանի, այլ ուրիշների կողմից: Դա ընդգծում է կարևորությունը՝ կրկնապատկելու ջանքերը բարեփոխումների օրակարգում և հակակոռուպցիոն պայքարում, քանի որ կոռուպցիան խափանում է պետության անվտանգությունը»,- ասում է Սթրոնսկին:
Ռազմաքաղաքական ոլորտի վերլուծաբան Մայքլ Քոֆմանն էլ չի բացառում, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձել է Հայաստանը ներկայացնել ոչ թե որպես դաշնակից, այլ «հաճախորդ» պետություն: Հայաստանի նկատմամբ այս մոտեցման արդյուքում Երևանի թուլացած դիրքերի գործոնը վրիպել է Փաշինյանի վարչակազմի ուշադրությունից:
«Հավանաբար դա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ժամանակի ընթացքում կամ էլ այս փուլում Փաշինյանը փոխարինվի Մոսկվայի համար ավելի ընդունելի ու ցանկալի վարչապետով»,- ընդգծում է նա:
Քոֆմանը կարծում է, որ Մոսկվան ձգտում է նրան, որ հայկական բանակի ձախողումներն ազդեն Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության վրա: Ընդհանուր առմամբ ամերիկացի վերլուծաբանները համակարծիք են՝ գործող վարչապետ Փաշինյանի քաղաքական ապագան դեռևս անորոշ է: Հետագա զարգացումները պարզաբանում կմցնեն այս հարցում:
Նմանատիպ նյութեր
2585 դիտում
09:13 26-02-2020
Մյունխենյան ֆիասկո՞, թե՞ դրական զարգացում. Ալիև-Փաշինյան բանավեճն՝ ըստ վերլուծաբանների․ «Ամերիկայի ձայն»
1829 դիտում
09:13 24-02-2021
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նոր իրականությունը` ըստ վերլուծաբանների․ «Ամերիկայի ձայն»
2787 դիտում
09:58 22-04-2022
Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին հանդիպումն՝ ըստ ամերիկյան վերլուծաբանների․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»