2790 դիտում
09:58 22-04-2022
Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին հանդիպումն՝ ըստ ամերիկյան վերլուծաբանների․ «Ամերիկայի ձայն»
Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում օրերս կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, ուր նա հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Կողմերը հանդիպումից հետո հրապարակեցին ծավալուն հայտարարություն, որն ընդգրկում էր հայ-ռուսական բանակցությունների լայն օրակարգը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
German Marshall Fund հաստատության վերլուծաբան Ջոնաթան Կացն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում արտառոց չի համարում այս հանդիպումը՝ հաշվի առնելով երկու երկրների միջև կապերն ու փոխգործակցությունը: Այն, սակայն, անհնար է դիտարկել այսօրվա իրականությունից դուրս, նշում է նա: Ռուսական վայրագությունների, ուկրաինացիների դեմ շարունակվող պատերազմի և Արևմուտք-ՌԴ հակադրման պայմաններում, Հարավային Կովկասը, մասնավորապես Հայաստանը, տնտեսապես, քաղաքականապես և անվտանգության տեսանկյունից դառնում են ավելի խոցելի, պնդում է վերլուծաբանը: Նրա կարծիքով, պատերազմի արդյունքում Ռուսաստանի տնտեսական և քաղաքական մեկուսացումը զգալի ազդեցություն է թողնում Արևմուտքի և ՌԴ-ի հակադրման մեջտեղում հայտնված Հայաստանի վրա:
«Ես չեմ տեսնում Երևանի կողմից Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների լիարժեք աջակցություն: Նույնիսկ կողմերի միջև արված վերջին հայտարարության տեքստը որևէ կերպ չի անդրադառնում ուկրաինական իրավիճակին՝ կենտրոնանալով ՀՀ-ի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերների, ինչպես նաև տնտեսական ներգրավվածության և հարաբերությունների վրա»,- պնդում է Կացը:
Իր հերթին «Ատլանտյան խորհուրդ» հաստատության վերլուծաբան, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ևս մատնանշում է Երևանի շոշափելի կախվածությունը Մոսկվայից, հատկապես անվտանգության ոլորտում: Հերբսթն ընդգծում է, սակայն, որ Երևանը չի ցանկանում որևէ կերպ կապված լինել Պուտինի՝ Ուկրաինայում սանձազերծած պատերազմի հետ՝ ցանկանալով միաժամանակ խուսափել Հայաստանի վրա Ռուսաստանի դեմ ծանր պատժամիջոցների ազդեցությունից։
«Հայաստանում առկա է ռուսական զգալի ազդեցություն։ Երևանը կարող է ձգտել հեռու մնալ Պուտինի որոշակի գործողություններից, սակայն նրա համար դժվար է հեռավորություն պահպանել Ռուսաստանից: Կարծում եմ՝ այս հանդիպումը արտացոլում էր այդ ամենը»,- նկատում է նա:
Հերբսթի խոսքով՝ այսօր Պուտինի վարչակարգը սպառնում է հետխորհրդային բոլոր երկրների ինքնիշխանությանը, «քանի որ Պուտինը շատ հստակ նշել է, որ ցանկանում է էական վերահսկողություն սահմանել ինչպես Ուկրաինայում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ-ի բոլոր երկրներում»: Այս ցանկությունը, ըստ Հերբսթի, արտացոլված է Ուկրաինա ներխուժումից առաջ Պուտինի վերջին ելույթներում:
«Կարծում եմ, որ նախկին Խորհրդային Միության բոլոր երկրները կունենան ավելի շատ անվտանգություն, ավելի ապահով և ավելի լավ ապագա, եթե Ուկրաինան կարողանա ձախողել ռուսական ագրեսիան իր տարածքում... Պուտինի պարտությունը Ուկրաինայում բխում է հայերի, ադրբեջանցիների, վրացիների, Կենտրոնական Ասիայի երկրների շահերից»,- ասում է նա:
Նա ձախողված է որակում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Ըստ նրա՝ միջնորդներն ընդհանուր առմամբ կարող են օժանդակել կողմերի խաղաղ գործընթացին, սակայն իրական խաղաղությունը հնարավոր է միայն Բաքվի ու Երևանի միջև փոխըմբռնման դեպքում: Իր հերթին Ջոնաթան Կացը, կարևորելով կողմերի միջև փոխըմբռնումը, Մինսկի խմբի ձևաչափը որակում է «վնասված, սակայն ոչ մահացած»: Ըստ նրա՝ դրան է նպաստել 2020 թ. պատերազմն ու ՌԴ-Արևմուտք այսօրվա հակադրումը:
«Անկասկած այսօր ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները գտնվում են այն հարթության վրա, որտեղ անհնարին է երկխոսությունը կամ համագործակցությունը համանախագահների միջև, սակայն դա չի նշանակում, որ Մինսկի խումբը «մահացած» է»,- պնդում է Կացը:
Վերլուծաբանները թերահավատորեն են մոտենում Պուտին-Փաշինյան հայտարարության այն դրույթին, ըստ որի՝ Մոսկվան աջակցում է հայ-թուրքական երկխոսությանը: Նրանք համակարծիք են՝ Թուրքիան և Ռուսասատանը հակառակորդներ են Հարավային Կովկասում և տարակարծիք են տարածաշրջանի բազմաթիվ խնդիրներում: Վերլուծաբանները, սակայն, դրական են գնահատում Անկարայի և Երևանի միջև երկխոսությունը՝ շեշտելով՝ այն մեծ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության համար:

Նմանատիպ նյութեր
2588 դիտում
09:13 26-02-2020
Մյունխենյան ֆիասկո՞, թե՞ դրական զարգացում. Ալիև-Փաշինյան բանավեճն՝ ըստ վերլուծաբանների․ «Ամերիկայի ձայն»
1982 դիտում
09:59 12-11-2020
Հայաստանի ներքաղաքական պատկերն՝ ըստ ամերիկացի վերլուծաբանների․ «Ամերիկայի ձայն»
1832 դիտում
09:13 24-02-2021
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նոր իրականությունը` ըստ վերլուծաբանների․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան