211652_close_icon
views-count15395 դիտում article-date 21:48 12-11-2020

Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Այսօր իմացա, որ տղաս՝ 9 տարեկան Վաչես նեղվել է հոր բացակայությունից: Դիմում եմ քեզ՝ տղես՝ Վաչե ջան, վերջին օրերին տուն չէի գալիս, քանի որ ամաչում էի նայել աչքերիդ ու ասել, որ Շուշին ու Արցախի մեծ մասը էլ չկա: Ես անցնող 40 օրերին քեզ չեմ խաբել, տղե՛ս, ես վստահ էի, որ լավ է լինելու… Հիմա էլ քեզ և քո սերնդակիցներին խոստանում եմ, որ Արցախի հարցը մեր սերունդը վերջնականապես լուծելու է և դուք ապրելու եք ազատ, անկախ, միացյալ Հայաստանում: Տղե՛ս, իմ ժամանակավոր բացակայությունից մի տխրի, բա ի՞նչ անեն այն հարյուրավոր երեխաները, ովքեր շարունակ սպասելու են իրենց հերոս հայրերին: Այս պահին ես պատասխանատու եմ նաև իրենց համար, իրենց հերոս հայրերի շիրիմների առաջ, իմ դաշանակցական ընկերների առաջ, ովքեր այս պահին կանգնած են սահմանին: ՊԻՆԴ մնա, տղե՛ս, մորդ ու քույրերիդ կողքին: Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու: 11.11.2020 թ. ԱԱԾ մեկուսարան»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այսօր իմացա, որ տղաս՝ 9 տարեկան Վաչես նեղվել է հոր բացակայությունից: Դիմում եմ քեզ՝ տղես՝ Վաչե ջան, վերջին օրերին տուն...

Posted by Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan on 2020 թ. նոյեմբերի 12, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր