211652_close_icon
views-count1279 դիտում article-date 12:40 13-11-2020

Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչեց Արցախի անկախությունը

Ուրուգվայի ամենաշատ բնակչություն ունեցող Մոնտեվիդեո նահանգը, որն ընդգրկում է երկրի մայրաքաղաքը, օրենսդիր մարմնի միջոցով ճանաչեց Արցախի անկախությունը: Նիստի ընթացքում բանաձևն ընդունվեց միաձայն՝ 29 քվեով: Հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնությունը հավասարակշռված բանակցությունների արդյունքը չէ, այլ ապօրինի ուժի գործադրման հետևանք, որն ստիպում է զիջել այնպիսի հողեր, որոնք պատմական ժառանգություն են և որտեղ անդադար հայեր են բնակվել հազարամյակներ ի վեր»: «Կոչ ենք անում միջազգային հանրությանը հարգել Արցախի կարգավիճակը որպես անկախ պետություն, ինչը խաղաղ կարգավորման իրական ճանապարհն է, որը բերելու է հարատև խաղաղություն Արցախին ու Հայաստանին»,- հայտարարում է Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմինը: Ավելի վաղ, հիշեցնենք, Արցախի անկախությունը ճանաչել է Ուրուգվայի մեկ այլ՝ Պայսանդու նահանգի օրենսդիր մարմինը:

Նմանատիպ նյութեր