1720 դիտում
13:23 14-11-2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ: Տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Այլևս մեզ հետ չէ մեծանուն հայ, մտավորական և բոլորիս կողմից սիրված Արմեն Ջիգարխանյանը: Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի անվանի դերասանի հետ հանդիպումը՝ Մոսկվայի իր բնակարանում, որի ընթացքում նա մեծ ջերմությամբ էր խոսում հայրենիք այցելելու ցանկության մասին: Ցավոք, առողջությունը չներեց:
Արմեն Ջիգարխանյանը մեծ սեր և ժողովրդականություն է վայելում ոչ միայն հայ, այլև այլ ժողովուրդների շրջանում ու մենք հպարտ ենք նրա նման հայրենակից ունենալու համար:
Նա «Բարև, ես եմ», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Թեհրան-43», «Հարսնացու հյուսիսից» և բազմաթիվ այլ հայտնի ֆիլմերում ու ներկայացումներում կերտած դերերով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես մտավորականի և հայի բացառիկ կերպար:
Կիսում եմ վարպետի ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»,- ասված է ցավակցական ուղերձում:
Նմանատիպ նյութեր
1416 դիտում
16:34 14-11-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ
3566 դիտում
20:56 30-08-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
652 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
748 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
601 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում