18299 դիտում
18:20 14-11-2020
Արման Դավթյան. Իմ, ընտանիքիս, իմ կուսակցության համար շատ դժվար ժամանակներ են, բայց մենք պինդ ենք, թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես ու մենք հաղթելու ենք
Արման Դավթյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/arman.davtyan.54]էջում[/url] գրել է.
«Խոսքս ուղղված է այն մարդկանց, որոնք կյանքի բերմամբ համարվում են ինձ ազգական, ընկեր, հարևան, բարեկամ, ծանոթ։
Բոլորդ էլ գիտեք, որ հանդիսանում եմ <<Հայրենիք>> կուսակցության և համանուն հիմնադրամի Արարատի մարզի պատասխանատուն։ Վերջին հայտնի իրադարձություններից հետո, դավաճան, ազգադավ, հող հանձնող բիոմասսայի (անվանումն էլ չեմ ուզում տալ) կողմից տրված հրահանգով իրականացվում են ձերբակալություններ, խուզարկություններ, հետապնդումներ մեր կուսակցության ղեկավարի, խորհրդի անդամների, մարզի պատասխանատուների և նույնիսկ շարքային անդամների նկատմամբ։
Հարգելի վերոնշյալ անձինք, ձեր մեջ էլ՝ ինչքան էլ ինձ համար տարօրինակ է, դեռևս կան բիոմասսային երկրպագող, ստերին և լոլոներին հավատացող անձինք, որոնք չեն ալարում ամեն պատեհ առիթի ինձ հետ վիճել, նեղանալ, օրերով չշփվել, չզանգել և на всякий случай հեռու մնալ ինձանից, փորձանքի մեջ չընկնելու համար։
Եւ ուրեմն, իմացե՛ք։
Իմ, ընտանիքիս, իմ կուսակցության համար շատ դժվար ժամանակներ են, բայց մենք պինդ ենք, թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես ու մենք հաղթելու ենք։
Այ էդ ժամանակ на всякий случай հեռու ինձանից, ոնց որ հիմա եք»։
Նմանատիպ նյութեր
71055 դիտում
12:41 04-06-2020
Աչքերիս առաջ մահս էր, բայց անդադար աղոթում էի ընտանիքիս և իմ հայ ժողովրդի համար. կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը