5975 դիտում
18:35 14-11-2020
«Մարեցին հազարավոր ընտանիքների լույսեր, գիտեմ ընտանիքներ, որտեղ երկու որդիներն էլ զոհվել են». Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ,168.am
Ազատության հրապարակում «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքը մեկնարկեց մոմավառությամբ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը [url=https://168.am/2020/11/14/1406862.html?fbclid=IwAR2CEGZvJKfxlPPifFUT3cCvWaJDhz2p_YNTxvZE2kJiANxT4Nlm8aedbm8]168.am[/url]-ի հետ զրույցում ասաց, որ իր կոչը մեկն է՝ հարգել հազարավոր հայորդիների հիշատակը, որոնք զոհվեցին հանուն Արցախի։
«Ես հասկանում եմ, որ հիմա նրանց հոգիները նայում են և մեկ հարց ունեն՝ ինչո՞ւ, երբ նրանք՝ այդ 18 տարեկան երեխաները, անվախ կանգնեցին և նայեցին մահվան աչքերին, մենք շատ հեշտ ենք խոսում մահվան մասին, որովհետև չենք հասկանում։ Երեխաները մահվան սարսափն աչքերին՝ կանգնեցին ու մինչև վերջ պայքարեցին։ Ինձ զանգում են մեր զինվորներն ու ասում, որ իրենց ասված է՝ զենքերը հանձնել, և վերջ, այսինքն՝ Արցախը հանձնվել է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ պատգամավորի՝ դիրքերից իջած զինվորները հերոսական դրվագներ են պատմում մարտնչող տղաների մասին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5834 դիտում
21:21 21-01-2022
Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ. 4rd.am
7219 դիտում
10:13 14-01-2017
Կառաջադրվեմ այնտեղ, որտեղ ամենավտանգավորը և ռիսկայինն է լինելու. Նաիրա Զոհրաբյան. «Առավոտ»
Այս բաժնից
760 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
838 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1246 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ