211652_close_icon
views-count5394 դիտում article-date 23:51 14-11-2020

Վարուժան Ավետիքյան. Կյանքիս նպատակն է գտնել 1 մլն հայի, ով ամսական առնվազն 25․000 դրամ կփոխանցի հիմնադրամին

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դիմում եմ ձեզ որպես մի մարդ, ով ուզում է գոռա, քրֆի, լացի կամ առնվազն իր պրոֆիլի նկարը փոխի ու դնի 4750. Բայց չեմ անում: Պրոֆիլիս նկարը փոխելը կամ գոռալս, քրֆելս կամ լացելս հաստատ չի կերակրի ոչ մի զոհված հերոսի ընտանիք: Նրա երեխաներին դպրոց չի ուղարկի ու տունը չի տաքացնի Իսկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ԱՄՍԱԿԱՆ 25,000 դրամ () փոխանցելս հաստատ կկերակրի էլ, դպրոց էլ կուղարկի տուն է կտաքացնի: Ամսական ԱՌՆՎԱԶՆ 25,000 դրամ փոխանցելու եմ այնքան ժամանակ, որքան կան որբացած մանուկներ ու հաշմանդամ հերոսներ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆինանսական բեռը շատ մեծ է: Շատ, շատ: Կյանքիս նպատակն է. գտնել 1 միլիոն հայի, ով ԱՄՍԱԿԱՆ ԱՌՆՎԱԶՆ 25,000 դրամ, 50 դոլար կամ եվրո կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հ.Գ. Քանի որ մարդիկ մտածում են, որ ես հաստատում եմ 4750 թիվը, գրածս խմբագրեցի: Ես չեմ հաստատում ու չեմ էլ կարող հաստատել, մինչև Հիմնադրամը փաստացի հատուցումներ չանի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր