211652_close_icon
views-count463 դիտում article-date 10:34 15-11-2020

Ռուս խաղաղապահների ևս երկու ինքնաթիռ է ժամանել Երևան

Ռուսաստանի ռազմատրանսպորատյին ավիացիայի Ան -124 ևս երկու«Ռուսլան» ինքնաթիռներ Երեւանի օդանավակայան են տեղափոխել զրահատեխնիկա եւ խաղաղապահ բրիգադային ստորաբաժանումների անձնակազմ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Օդանավը տեղափոխել է 10 BTR-82A զրահափոխադրիչ, նյութատեխնիկական աջակցության սարքավորում, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանումների մոտ 30 զինծառայող»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ Նշվում է, որ բեռնաթափումից, զննումից և սարքավորումների նախապատրաստումից հետո ստորաբաժանումները 300 կմ ճանապարհ են անցնելու և հասնելու են Գորիս քաղաքում գտնվող կենտրոնացման տարածք:

Նմանատիպ նյութեր