211652_close_icon

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ․ ՌԴ ՊՆ

views-count6380 դիտում article-date 21:36 01-02-2021
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնք ձերբակալվել էին 2021 թվականի հունվարի 30-ին ՀՀ ԱԱԾ կողմից՝ Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/bulletins/more.htm?id=12341778@egNews]պաշտպանության նախարարություն[/url]ը։ ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ 2021 թ. հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ բժշկական ջոկատը (հատուկ նշանակության) Վանք բնակավայրից տարհանել է Ադրբեջանցի 16 հիվանդ զինծառայողի և հանձնել բժիշկներին: Նշվում է նաեւ, որ 2020 թվականի նոյեմբերի 14-ից սկսած ԼՂ է վերադարձել 51 947 փախստական։

Նմանատիպ նյութեր