429 դիտում
17:21 15-11-2020
Քաղաքական ընդդիմախոսներին շինծու մեղադրանքներով քրեական գործերի հարուցմամբ լռեցնելու գործընթացը նախաձեռնողներն ու իրականացնողները պետք է խստագույնս պատժվեն. ԱԺ փոխնախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից սանձազերծված քաղաքական հետապնդումների գործընթացում ոչ իրավաչափ գործողությունների իրականացումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Գրառումը՝ ստորև․
«Իշխանության յուրացման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով նախօրեին ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից սանձազերծված քաղաքական հետապնդումների գործընթացում ոչ իրավաչափ գործողությունների իրականացումը: Քաղաքական ընդդիմախոսներին շինծու մեղադրանքներով, իրական փաստեր չպարունակող քրեական գործերի հարուցմամբ լռեցնելու գործընթացը նախաձեռնողներն ու իրականացնողները պետք է խստագույնս պատժվեն:
Այսօր, ժամը 16.00 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ Հուսով ենք, որ դատարանը ձեռնպահ կմնա քաղաքական հաշվեհարդար իրականացնելու իջեցված հրամանն իրականցնելու անպատվաբեր առաքելությունը կյանքի կոչելուց»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան