22405 դիտում
22:01 15-11-2020
Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահների բոլոր դիտակետերն ու շտաբը. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները իննական դիտորդական կետեր են տեղակայել Լեռնային Ղարաբաղում իրենց պատասխանատվության տակ գտնվող հարավային և հյուսիսային գոտիներում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ տեղեկագրին, ևս 7 ժամանակավոր կետեր են ստեղծվել Լաչինի միջանցքում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/15/peacekeepers/3443576?fbclid=IwAR1MVOlABprbRlq9B4wAHji5LLCMvF7CM18qP9uPROrHIJePFuhrjyWODnw]Tert.am[/url]-ը:
«2020 թվականի նոյեմբերի 10-ից խաղաղապահների զորախմբի մուտքի կազմակերպման նպատակով 7 ժամանակավոր դիտակետեր են տեղակայվել Լաչինի միջանցքում: Երեկ 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներն ավարտին են հասցրել դիտորդական կետերի տեղակայումը «Հյուսիս» պատասխանատվության գոտում: Ներկա պահին հրադադարի ռեժիմի վերահսկողությունն իրականացնում են խաղաղապահ ստորաբաժանումներն իրենց պատասխանատվության հարավային գոտում գտնվող 9 դիտորդական կետերից և հյուսիսային գոտում տեղակայված ևս 9 դիտորդական կետերից»,- ասվում է տեղեկագրում:
Ստեփանակերտում ավարտվել է նաև ռուս խաղաղապահ ուժերի կառավարման համար հրամանատարական կետի տեղակայումը:
Նշվում է, որ շարունակվում է ռուս խաղաղապահների զորախմբի հիմնական ուժերի տեղափոխումը, որի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը:
«Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով շարունակվում է անձնակազմի, սպառազինման և ռազմական ու հատուկ տեխնիկայի տեղափոխումը Հայաստան: Նոյեմբերի 18-ից սկսած իրականացվել է 118 չվերթ, այդ թվում 23-ը՝ վերջին 24 ժամում»,- պարզաբանել են ՌԴ ՊՆ-ից:
Նմանատիպ նյութեր
1243 դիտում
21:28 05-10-2023
Ռուս խաղաղապահներն ապամոնտաժել են իրենց դիտակետերն Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում․ ՌԴ ՊՆ
43503 դիտում
17:53 11-11-2020
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզները
3701 դիտում
23:42 20-11-2020
Ռուսաստանն ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը
Այս բաժնից
847 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
691 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը