7222 դիտում
23:52 15-11-2020
Եթե թիմը կամ հասարակությունը նման պահանջ տեսնի՝ հրաժարական կտամ. Գնել Սանոսյան. News.am
[url=https://news.am/arm/news/613600.html?fbclid=IwAR0i1-f_WTkK9AG7XqbHQ2_HIFqkDdCFigIHmFaOpJlMZMr1ihNP0mcWIrw]NEWS.am[/url]–ի զրուցակիցն է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
[b]Պարոն Սանոսյան, Ադրբեջանը համաձայնվել է 10 օրով երկարաձգել Քարվաճառի շրջանից հայկական զորքի դուրսբերման ժամկետը՝ Քարվաճառով անցնող միակ ճանապարհի ոչ բավարար թողունակության հետ: Հաշվի առնելով, որ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհն անցնում է ձեր ղեկավարած մարզով, կնշե՞ք, թե ինչ աշխատանքներ եք իրականացնում Արցախի բնակիչների անվտանգ տարհանման կամ նրանց վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։
[/b]
Մենք ամբողջովին ներգրավված ենք այս գործընթացի մեջ, զբաղվում ենք կազմակերպչական տարբեր հարցերով։ Համատեղ աշխատում ենք պաշտպանության նախարարության մեր գործընկերների, Քարվաճառի վարչական ղեկավարի հետ։ Որոշակի խնդիրներ առաջանում են՝ ճանապարհների ծանրաբեռնվածությունից սկսած, մինչև տրանսպորտով քաղաքացիների տեղափոխում, որոնք կարգավորում ենք։
[b]Հյուսիսից Արցախին սահմանակից մարզը Գեղարքունիքն է և, կարելի է ասել՝ տեղահանվածների առաջին հանգրվանը հենց ձեր մարզն է։ Շա՞տ է արդյոք այն արցախցիների թիվը, որոնք ցանկություն են հայտնել բնակվելու Գեղարքունիքում։
[/b]
Կան, իհարկե։ Հաշվի առնելով, որ մարդիկ իրենց գույքն են տեղափոխում կամ անասունները, գյուղատնտեսական տեխնիկան։ Մենք մեր համայնքներում համապատասխան տեղեր ենք հատկացնում, որպեսզի մարդիկ խնդիրներ չունենան և կարողանան տեղափոխել։
[b]Մտահոգություն չունե՞ք, որ Քարվաճառն Ադրբեջանի տիրապետության տակ անցնելուց հետո Գեղարքունիքի մարզի բնակիչները անվտանգության նկատառումներից ելնելով, գուցեև չցանկանան բնակվել մարզի սահմանամերձ շրջաններում։
[/b]
Նման խնդիր կարծում եմ չկա և չի լինի։ Պատերազմի օրերին անգամ Վարդենիսի տարածաշրջանում միջադեպեր եղան, և այդ ամենը ցույց տվեց, որ մեր բնակիչները ամուր կանգնած են և չեն պատրաստվում որևէ տեղ գնալ։ Հակառակը, բոլորիս մտքով մեկ բան է անցնում՝ ապրել, արարել, շենացնել և ամրանալ։
Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/613600.html?fbclid=IwAR0i1-f_WTkK9AG7XqbHQ2_HIFqkDdCFigIHmFaOpJlMZMr1ihNP0mcWIrw]News.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
3262 դիտում
21:21 28-03-2021
Նիկոլ Փաշինյան. Ես ապրիլին հրաժարական կտամ. News.am
2504 դիտում
08:29 25-08-2015
Իրականում փոխվել է ոչ թե ոստիկանությունը, այլ հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը. ՀԺ