572 դիտում
19:26 16-11-2020
Վերականգնվել է Ասկերանի շրջանի, Բերձորի, Մարտակերտ քաղաքի գազամատակարարումը
Արցախի Հանրապետությունում այս օրերին լայն թափով իրականացվում են նաև գազամատակարարման համակարգերի վթարավերականգնողական աշխատանքներ, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Ստեփանակերտի սեփական տներում և բազմահարկ շինություններում կրկին երկնագույն կրակից օգտվելու հնարավորություն կա: Մայրաքաղաքի բազմաբնակարաններում գազամատակարարումն անջատվել է անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով:
Հաղորդագրության մեջ ասվում է՝ «Արցախգազ» ընկերությունից հայտնում են, որ բազմահարկ շենքերի գազամատակարարումը կվերսկսվի բնակիչների ժամանելուն զուգահեռ, քանի որ մեծ է հավանականությունը, որ պատերազմի ժամանակ, քաոսային իրավիճակում, շատերն անզգուշորեն գազասպառման սարքավորումները թողել են միացված:
Այսօրերին աշխատանքները շարունակվում են Ազատամարտիկների-Տիգրան Մեծ փողոցների հրետակոծված հատվածներում, որտեղ զգալիորեն տուժել են գազատարները: Նոր խողովակաշար կանցկացվի Իսակով-Սասունցի Դավիթ հասցեների բազմաբնակարանների գազամատակարարումը վերականգնելու նպատակով:
Արդեն լրիվությամբ վերականգնվել է Ասկերանի շրջանի, Բերձորի, Մարտակերտ քաղաքի և վերին ենթաշրջանի գազամատակարարումը: Երկնագույն կրակը վաղը հասանելի կլինի նաև Մարտունի, Ճարտար քաղաքում, ապա նաև Բերդաշենի ենթաշրջանում:
Աշխատանքները շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
2297 դիտում
19:22 27-04-2015
Համագործակցության հուշագիր Շենգավիթ վարչական շրջանի և ԼՂՀ Մարտակերտ քաղաքի միջև
Այս բաժնից
829 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
712 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
775 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ