2182 դիտում
12:14 19-11-2020
Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից․ այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչության տեղաշարժ․ Արցախի ԱԻՊԾ
Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են:
Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով և Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով: Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից: Ի դեպ այս ճանապարհով անցում թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ-Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիություն: Առանձին հատվածներում անձրևախառն ձյուն է տեղում:
Նմանատիպ նյութեր
712 դիտում
13:21 03-05-2023
Ռուսական խաղաղապահ զորակազմի մեքենաներով Ստեփանակերտ է հասցվել 223 տոննա մարդասիրական բեռ. ՌԴ ՊՆ
1337 դիտում
14:27 11-01-2023
Ռուսական խաղաղապահ զորակազմի 31 մեքենա է անցել ադրբեջանցիների արգելափակած ճանապարհով
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN