1379 դիտում
15:59 19-11-2020
Հորդորում ենք ՊՆ պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան․ ՊՆ
Սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ կազմակերպություններ եւ անհատներ, այդ թվում արտերկրից՝ զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել կամ հատկացրել են ռազմական նշանակության ապրանքներ, ավտոմոբիլային եւ այլ տեխնիկա, այլ պարագաներ ու սարքավորումներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Կանոնակարգված կերպով ՊՆ պահեստներում մուտքագրված ապրանքներն ու միջոցները դասակարգվել են ըստ տեսակների եւ բաշխվել ըստ անհրաժեշտության:
Բարձր գնահատելով Հայրենիքի պաշտպանության ընթացքում կազմակերպությունների եւ անհատների ցուցաբերած աջակցությունը եւ կարեւորելով զինված ուժերին նվիրաբերված միջոցները հետագայում եւս նպատակային օգտագործելու ու կիրառելու անհրաժեշտությունը, հորդորում ենք ՊՆ հետեւյալ պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան.
ռազմական նշանակության միջոցներ՝ Պռոշյան ավան, ՀՀՍ պահեստ, ք. Գորիս, ՀՀՍ պահեստ,
ավտոմոբիլային տեխնիկա՝ Ք. Եղվարդ, Եղվարդի խճուղի, զինավան,
կապի միջոցներ՝ ք. Երեւան, Ծարավ Աղբյուրի 54,
իրային ապրանքներ՝ ք. Երեւան, Արցախի 61:
Նմանատիպ նյութեր
1506 դիտում
21:40 24-03-2014
Բակո Սահակյանն այցելել է գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներ
1647 դիտում
14:43 06-02-2021
Դպրոցականները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ. բաշխված տոմսերով․ ԿԳՄՍՆ
Այս բաժնից
4387 դիտում
09:36 28-10-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
658 դիտում
23:25 27-10-2024
Սիրիայում ՀՀ դեսպանին շնորհվել է բարձրագույն դասի Պատվո շքանշան
823 դիտում
22:06 27-10-2024
«Անկախ դիտորդի» նախնական հաղորդագրությունը՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասին